ԵՐԵՎԱՆԻ ԱՄԵՆԱՀԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ

7

82 տարեկան «Շտայեռ», 70 տարեկան ԶԻՍ 110, 68 տարեկան «Պոբեդա»՝ սրանք Երեւանի ամենահին մեքենաներն են:

Երկրորդ համաշխարհային պատերազմով անցած, 1934 թվականի արտադրության ավստրիական «Շտայեռը» Հայաստան է բերվել 1984 թ. Ստանլինգրադից: Պատերազմ տեսած մեքենան այժմ ֆիլմերում ու հարսանիքներում է նկարահանվում:

«Գեներալի մեքենա է եղել, որ բերվեց Հայաստան, շատ վատ վիճակում էր: Ռեստավրացիա արեցինք, ներկեցինք, էս տեսքն ստացավ: Էս մեքենան հայտնի է որպես տեսահոլվակների ու ֆիլմերի մեքենա՝ «Դուռը բաց» ֆիլմում է նկարահանվել, Ջիվան Գասպարյանի և Սարգիս Էդվարդսի տեսահոլոկավում… »,- հպարտությամբ նշում է մեքենայի սեփականատեր Ժորա Պետրոսյանը:

5

Ռետրո մեքենաների հավաքածու ունեցող Ժորա Պետրոսյանի ամենասիրելին բոլոր ժամանակներում եղել է 82-ամյա «Շտայեռը»: 1990-ականներին այս մեքենայի համար անգամ 300.000 ԱՄՆ դոլար են առաջարկել: Ոչ մի գումարի դիմաց, սակայն, Ժորա Պետրոսյանը չի հրաժարվել սիրելի մեքենայից:

«Ես միշտ սիրել եմ հին մեքենաներ: 1936թ. արտադրության «Մերսեդես» ունեմ, 1938թ. «Շևրոլետ», 1940թ. BMW, 1950թ. ԶԻՍ, Վազգեն Սարգսյանի Կադիլակն է ինձ մոտ… Բայց «Շտայեռն» ուրիշ ձեւով եմ սիրում, որովհետեւ կաբրիոլետի էս մեխանիզմը ոչ մի մեքենա չունի»:

Խորհրդային միության տարիներին Կրեմլի առաջին դեմքերին սպասարկած ԶԻՍ 110-ն այս տարի բոլորեց 70-ամյակը: «Պատմական» մեքենան Հայաստանում հայտնվել է 1960թ-ին, երբ ԽՍՀՄ առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովը որոշել է այն դուրս գրել Կրեմլի гостевой парк-ից եւ նվիրել փեսային՝ “Известия” թերթի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Աջուբեյին:

«Քանի որ Աջուբեյը երկու մեքենա ուներ, որոշում է մեկը վաճառել: Գալիս է Հայաստան: Էստեղի հյուրանոցներից մեկում հայրս ծանոթանում է նրա հետ, մեքենան տեսնում, հավանում ու 80.000 ռուբլիով գնում: Էն ժամանակ էդ գնով 3 մեքենա կարելի էր գնել»,- պատմում է մեքենայի ներկայիս սեփականատեր Սուրեն Խորենյանը:

Հենց այս մեքենայով է հետագայում Սուրեն Խորենյանը մեկնում հարսանեկան ճամփորդության՝ շրջում ողջ ԽՍՀՄ տարածքով, հասնում Մոսկվա եւ 1 ամիս անց վերադառնում Երեւան: Խորենյաններին բազմիցս առաջարկել են 70-ամյակը բոլորած ԶԻՍ 110-ը փոխանակել ամենավերջին արտադրության արտասահմանյան թանկարժեք մեքենաներով: Նրանք, սակայն, միշտ հրաժարվել են:

7

« Շատ փափուկ, շքեղ մեքենա է; 56 տարի էս մեքենան верой и правдой ծառայել է մեզ: Ինչքան էլ առաջարկեն, մեկ է՝ չեմ վաճառի. Էդպիսի գին չկա, որի դիմաց ես կտայի էս մեքենան»,- ասում է Սուրեն Խորենյանը:

8

1948թ. արտադրության «Պոբեդան» կարծես երեկ դուրս եկած լինի գործարանից: Այն երեւանաբնակ Ռազմիկ Մարգարյանի ռետրո մեքենաների հավաքածուի մի մասն է միայն:
«Բոլոր մասերն իրենն են, ոչ մի ավել բան չկա վրան: Երբ ուզեք, որտեղ ուզեք, իմ «Պոբեդան» կտանի տեղ կհասցնի, միշտ պատրաստի վիճակում կանգնած է»,- ասում է Ռազմիկ Մարգարյանը:

2

Հին մեքենաների նկատմամբ սերը մասնագիտությամբ մեխանիկ Ռազմիկ Մարգարյանի մոտ վաղուց է առաջացել. «Ես հին մարդ եմ , հին էլ մեքենաներ եմ սիրում: 1950թ. Մոսկվիչ ունեմ, 1968թ. Վոլգա, 1953թ. ԶԻԼ, 1977թ. Մերսեդես … Որպես հիմնական փոխադրամիջոց Մերսեդեսն ենք քշում, բայց մյուս մեքենաներն էլ չեմ կարողանում վաճառել՝ ամեն մեկի հետ մի պատմություն կա կապված»,- ասում է նա:

3
Տաթեւիկ Սարգսյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register