Yerevan Jazz Fest 2016

didi

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ՝ «Ջազի հայկական ասոցիացիան» և «Mezzo Production»-ը  ներկայացրին տարվա ամենաջազային իրադարձությունը Հայաստանում՝ «Yerevan Jazz Fest” ամենամյա միջազգային ջազ փառատոնը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 13-ից 16-ը: Այս տարվա փառատոնը նվիրված է ծագումով հայ, ամերիկաբնակ, «Գրեմմի» մրցանակի դափնեկիր, ամերիկյան ջազ-ինդուստրիայի հիմնադիր Ջորջ Ավագյանին: Հայաստանում ամենաջազային իրադարձությանը նվիրված մամլո ասուլիսը տեղի ունեցավ հոկտեմբերի 13-ին, ժամը 12:00, «Mezzo” ակումբում: Մամլո ասուլիսի գլխավոր հյուրն էր «Yerevan Jazz Fest»-ի headliner Dee Dee Bridgewater-ը, ինչպես նաև շեփորահար և երգիչ Theo Croker-ը:

Հարցերի միջոցով պարզվեց, որ Bridgewater-ն առաջին անգամ է այստեղ և մինչ այս շատ էր ցանկանում այցելել Հայաստան՝ շնորհիվ իր թիմի անդամ Պատրիկ Մանուկյանի, ում հետ առիթ է ունեցել խոսելու Հայաստանի մասին: Bridgewater-ը նշեց, որ դեռևս գաղափար չունի հայկական ջազից և միայն գիտի ջազ դաշնակահար Տիգրան Համասյանին, որին ներկայացրել է ռադիո շոուի ժամանակ: Այստեղ գտնվելու նպատակներից մեկը հայկական ջազին ծանոթանալն է:

Ասուլիսի ժամանակ Bridgewater-ը խոսեց նաև Ray Charles-ի, Շառլ Ազնավուրի հետ համագործակցության մասին, իր նախասիրությունների:

Հարկ է մեջբերել Bridgewater-ի հետևյալ խոսքը.«Հայերն ամենուր են: Դուք հեշտորեն եք ձուլվում և պարզապես չեք գոռում, որ հայ եք, այլ ապացուցում եք գործով»:

Ջազային չորս օրերը հագեցած էին համերգներով, ֆիլմի դիտմամբ և երեկույթներով:

Գոյ

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register