«ԵՐԵՎԱՆ ԷՔՍՊՈ»-Ն ԽՈՇՈՐԱՑՈՒՅՑԻ ԴԵՐՈՒՄ

8

Շոկոլադից  մինչև  էլեկտրոնիկա,  կարպետներ և գինիներ,  ապակե հուշանվերներից  ու   զարդերից՝  մինչև  արտադրական  նշանակության մետաղյա դետալներ ու ռետինե խողովակներ… Առաջարկվում էր բարձրորակ ու հետաքրքիր, շուկայի և  արտասահմանյան ներդրումների համար գրավիչ արտադրանք:

«Երևան Էքսպո» կենտրոնում մայիսի 5-ին կայացած ցուցահանդես-վաճառքն անցկացվում էր  սփյուռքահայ  ներդրողների մասնակցությամբ: ՀՀ Սփյուռքի նախարարությունը, Երևանի   քաղաքապետարանն ու  Հայաստանի զարգացման հիմնադրամը՝ ներդրումային  ծրագրերի խրախուսման նպատակով՝  նոր կամ շուկայում արդեն կայուն դիրք ունեցող վարպետներին հնարավորություն էին ընձեռել հանրությանը ներկայանալ իրենց բարձրորակ, ճանաչված ու մրցունակ արտադրանքով:

«Հալեպ»-ը ցուցահանդեսին ներկայացել էր տարատեսակ համեմունքներով, որոնցից  շատերը նորություն  էին տեղաբնակների համար: «Խնկիկյան Էլեկտրոնիկս»-ն էլ  առաջարկում  էր էլեկտրոնային  բազմապիսի  սարքեր՝ արտադրված ինչպես  Սիրիայում, այնպես  էլ Հայաստանում: Իր  մեկդարյա  պատմությամբ ցուցահանդեսի  այցելուներին  զարմացրեց «Մեգերյան» ընկերությունը ( հիմնվել է Մեգերյանների կողմից ԱՄՆ-ում՝ 1917   թվականին): Ընկերության արտադրած կարպետները  մինչ  այժմ էլ համապատասխանում են հայկական ավանդական չափորոշիչներին:  Դրանք  հին  հայկական  կրկնակի  հանգույցն ու  ծաղիկներից ու բույսերի արմատներից  ստացված բնական ներկանյութերն են: Դե,իսկ «ԱրմԱս»-ը շուկային  ներկայանում  է ոչ   միայն  միջազգային   գնահատանքի արժանացած գինիներով,  այլև  աշխատատեղերի առաջարկով: Չնայած   կարճատև   գործունեությանը (հիմնադրվել է 2007 թվականին), ընկերության տեսականին մեծ ծավալով  արտահանվում է ԱՄՆ, Կանադա, Չինաստան և այլ երկրներ:  Հիմնադիր Արմենակ Ասլանյանը բրենդն անվանել է ի պատիվ պապի՝  ավագ Արմենակ  Ասլանյանի: Հենց նա է հանդիսանում  գինեգործության   80-ամյա ընտանեկան  ավանդույթի նախահայրը:

Ցուցահանդեսի  կազմակերպիչ  Վահագն  Գիլավյանի դիտարկմամբ՝ այսօրինակ   միջոցառումների անցկացումը կարևոր  են՝  տեղական արտադրանքի ավանդական   չափորոշիչների  նկատմամբ ճանաչելիության մեծացման  և մեր  երկրի ներդրումային   գրավչությունը ընդգծելու  տեսանկյունից: Սա ոչ միայն օգտակար ու հաճելի է, այլ նաև կարևոր  բոլորիս համար,  որովհետև  ի  վերջո ներդրումներն  են,  որ պիտի քայլ առ քայլ   նպաստեն  հայրենադարձությանն  ու  արտագաղթի կրճատմանը:

Մելինե  Աբրահամյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register