ՅԱՐԽՈՒՇՏԱ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՐ

dddd

Յարխուշտա ռազմական խաղ-պարը տարածված է եղել Սասունում: Պարի անվանումն ունեցել է տարբեր մեկնաբանություններ, որոնցից մեկն այն է, որ Յարխուշտա նշանակում է զենքի ընկեր: Յար պարսկերեն նշանակում է ոչ միայն սիրեցյալ, այլև ընկեր, իսկ խըշտ, խըշտիկ` կարճ նիզակ, զենք:

Յարխուշտան պարզապես պար չէ, այն մարտական արվեստ է: Դրան բնորոշ են մարտական էլեմենտներ, որի ժամանակ մասնակիցները ցուցադրում են պարի ազգային ոգին: Հին ժամանակներից իր վեր Յարխուշտան պարում էին ճակատամարտից առաջ: Լեգենդներ կան այն մասին, որ հակառակորդը, լսելով զուռնա դհոլի ձայնը և հայերի ռազմական խրոխտ պարը, թողել, փախել է ռազմի դաշտից՝ առանց ճակատամարտ տալու: Տարբեր ժամանակներում մարդիկ օգտվել են տարբեր սերնդի զենքերով, սակայն ամենաուժեղ զենքը, որն իրեն հավասարը չունի, ազգի մարտական ոգին է: Ոգի, որի դեմ անզոր են ամենահզոր զենքները:  Յարխուշտան պար է հայերի մարտական ոգու մասին: Ու քանի դեռ մենք այն պարում են, մենք անպարտելի ենք:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register