«ԽՈՍՏՈՒՄ»-Ը՝ ՀԱՅԵՐԵՆ

  • «ԽՈՍՏՈՒՄ»-Ը՝ ՀԱՅԵՐԵՆ
  • «ԽՈՍՏՈՒՄ»-Ը՝ ՀԱՅԵՐԵՆ
  • «ԽՈՍՏՈՒՄ»-Ը՝ ՀԱՅԵՐԵՆ
  • «ԽՈՍՏՈՒՄ»-Ը՝ ՀԱՅԵՐԵՆ
  • «ԽՈՍՏՈՒՄ»-Ը՝ ՀԱՅԵՐԵՆ
  • «ԽՈՍՏՈՒՄ»-Ը՝ ՀԱՅԵՐԵՆ
  • «ԽՈՍՏՈՒՄ»-Ը՝ ՀԱՅԵՐԵՆ
  • «ԽՈՍՏՈՒՄ»-Ը՝ ՀԱՅԵՐԵՆ
  • «ԽՈՍՏՈՒՄ»-Ը՝ ՀԱՅԵՐԵՆ
  • «ԽՈՍՏՈՒՄ»-Ը՝ ՀԱՅԵՐԵՆ
  • «ԽՈՍՏՈՒՄ»-Ը՝ ՀԱՅԵՐԵՆ

Ինչպե՞ս են պահում խոստումը: Չմոռանալով… Այս Խոստումն ուրիշ էր իր զգացմունքային ներկապնակով ու կլանիչ էներգիայով: Այն մահվան մասին չէր և ոչ էլ տառապանքի: Խոստումը սիրային եռանկյունի էր՝ շրջափակված պատերազմով: Թերրի Ջորջն իր ֆիլմով «քամեց» հանդիսատեսի էներգիան: Ֆիլմը բոլորիս հիշողությունից «քամեց» այն, ինչը թեև  չենք տեսել սեփական աչքերով, բայց  եղել ու պահպանվել է մեր գեներում: Այն կարելի է անվանել իրադարձությունների ու զգացմունքների խաչմերուկ, որտեղ ամեն ինչ ունի իր պատճառներն ու հետևանքը: Օսկարակիր ռեժիսորը ֆիլմում բացթողումներ չուներ, նա շեշտը դրել էր տեսարանների ու զգացմունքների ճիշտ համադրության վրա: Ֆիլմն էսթետիկ հաճույք է պատճառում հանդիսատեսին՝ իր կադրերի գրագետ ու կոկիկ ներկայացմամբ:Դահլիճում ստեղծված մթնոլորտից  դժվար էր դուրս գալը, նույնիսկ ֆիլմի ավարտից հետո:

«Մենք վրեժ կլուծենք վերապրելով»: Սա է «Խոստում»-ի կարգախոսն ու հերոսների ապրելու բանաձևը: Սեր ամեն ինչում՝ մահվան, տառապանքի, պատերազմի ու կորստի մեջ: Ֆիլմը հնարավորություն է ընձեռում վերաժեվորելու կատարվածը: «Խոստում»-ը հաստատապես կարելի է ընդգրկել«պարտադիր է նայել» ֆիլմացանկում: Հայաստանում ֆիլմը ցուցադրվում է առաջին պրեմիերայից 8 ամիս հետո միայն: «Շարմ հոլդինգ»-ը՝ ստանալով ֆիլմը Հայաստանում ցուցադրելու բացառիկ իրավունք, ձեռնամուխ է եղել ֆիլմի կրկնօրինակմանը: « Սա այն հազվադեպ ֆիլմերից է, որտեղ ներկայացվել է դիմադրող ու պայքարող ազգի ուժը, որտեղ մեր՝ հայերիս պատմության մասին խոսում են օտարերկրացիները»,- ֆիլմի ցուցադրությունից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Շարմ հոլդինգ»-ի գլխավոր պրոդյուսեր Կարեն Ղազարյանը:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register