ԽԱ­ՂՈ­ՂՕՐՀ­ՆԵՔ ԿԱՄ ԱՍՏ­ՎԱ­ԾԱԾ­ՆԻ ՎԵ­ՐԱ­ՓՈԽ­ՄԱՆ ՏՈՆ

x

Խա­ղո­ղօրհ­նե­քը՝ Հայ Ա­ռա­քե­լա­կան Սուրբ Ե­կե­ղե­ցու հինգ տա­ղա­վար տո­նե­րից չոր­րորդն է։ Նշվում է օ­գոս­տո­սի 15-ի մեր­ձա­կա կի­րա­կի օ­րը (օ­գոս­տո­սի 12-ից 18-ը)։ Տոնն ու­նի շա­բա­թա­պահք, նա­վա­կա­տիք և մե­ռե­լոց։ Սուրբ Աստ­վա­ծած­նի Վե­րա­փոխ­ման տո­նի ա­վար­տին բո­լոր ե­կե­ղե­ցի­նե­րում Պա­տա­րագ է մա­տուց­վում։

Հայ Տոնն ա­ռանձ­նա­հա­տուկ է հե­թա­նո­սա­կան  ժա­մա­նակ­նե­րից   ե­կող՝  հա­սու­նա­ցող   խա­ղո­ղի   օրհ­նութ­յան   ծե­սով: Տո­նի օ­րը, Պա­տա­րա­գից հե­տո կա­տար­վում է խա­ղո­ղօրհ­նեք, ո­րից հե­տո միայն կա­րե­լի է խա­ղող ու­տել։ Այդ­պի­սով օրհն­վում է տար­վա ողջ բերքն ու բա­րի­քը։

Նույն օրհն­ված խա­ղո­ղից՝ օրհն­ված գի­նի են պատ­րաս­տում, ո­րը մար­դիկ՝ որ­պես լիա­ռա­տութ­յան ա­պա­հով­ման նշան պա­հում են մինչև հա­ջորդ տար­վա խա­ղո­ղօրհ­նե­քը։

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register