ՎԱՇԻՆԳՏՈՆՈւՄ ԿՆՇՎԻ ՎԱՐԴԱՎԱՌԸ

3

Հունիսի 27-ից հուլիսի 8-ը Վաշինգտոնում կանցկացվի Սմիթսոնիան մշակութային փառատոնը, որի ընթացքում կներկայացվեն հայկական մշակույթը, ծիսակատարություններն ու կենցաղը: Փառատոնի վերջին օրը՝ հուլիսի 8-ին, այստեղ առաջին անգամ կնշվի նաև հայկական Վարդավառը: Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը:

Փառատոնը մեկնարկում է Վաշինգտոնի ազգային պուրակում: Տեղի ընտրությունն ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը խորհրդանշական է համարում.

«100 տարի առաջ Ցեղասպանություն վերապրած, այնուհետեւ՝ Առաջին աշխարհամարտի մասնակից հայերը հավաքվել էին այստեղ, կապիտոլիումի առջեւ, որպեսզի շնորհակալություն հայտնեին Միացյալ Նահանգներին, Ուիլսոնի եւ Ռուզվելթի կառավարություններին: 100 տարի անց՝ ինքնավստահ ժողովուրդ, վերադառնում ենք նույն տեղը, նույն վայրը, արդեն ներկայացնելու մեր քաղաքակրթությունը»,- նշում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:

Այն, որ Սմիթսոնիանի ժողովրդական փառատոնը, որի արմատները աճում են կես դար առաջ ԱՄՆ-ում անցնող Վիետնամի պատերազմի դեմ ցույցերից, այս անգամ ներկայացնելու է նոր Հայաստանը, նույնպես խորհրդանշական է, համոզված է Գ. Հովհաննսիյանը.

«Այս տարի Հայաստանում էլ այդպիսի մի բողոքի ալիք եղավ: Մենք տեսանք մեր երիտասարդների եռանդը եւ ստեղծագործական եռանդը: Այդ առումով ինձ համար շատ խորհրդանշական է, որ թավշյա հեղափոխության Հայաստանը այս տարի ներկայացված է լինելու նաեւ այս զբոսայգում»: 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register