Վրաստանում չծխող կալանավորներն առանձնացվելու են ծխողներից

7

Ձախողակ դերասանը՝ ահաբեկչի դերում

Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է գնացքի զուգարանում քասթինգի համար նախատեսված տեսարանը «փորձարկած» մի դերասանի: Միջադեպը տեղի է ունեցել Մարսելից Փարիզ ուղևորվող գնացքում: Զուգարանից հնչող անգլերեն և հոլանդերեն բառեր լսելով և տարբերելով «ատրճանակ» և «զենք» բառերը, գնացքի վերահսկիչը անհապաղ այդ մասին տեղյակ է պահել ոստիկանությանը: Տարաբախտ դերասանը ձերբակալվել է Վալանս քաղաքի կայարանում: Միջադեպի հանգամանքները պարզելուց հետո իրավապահ մարմինների աշխատակիցները բաց են թողել 35-ամյա տղամարդուն:

ՀՀ-ից Սիրիա է առաքվել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը

ՀՀ նախագահի հանձնարարությամբ հունիսի 7-ին Սիրիա է առաքվել հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը: Այն ներառում է առաջին անհրաժեշտության պարագաներ՝ հիմնականում սննդամթերք: Մարդասիրական օգնությունը Սիրիա է ուղարկվել ՌԴ ռազմաօդային ուժերին պատկանող «Իլ-76» ինքնաթիռով: Սիրիային հատկացվել է մոտ 40 տոննա սնունդ և առաջին անհրաժեշտության ապրանք:Մարդասիրական օգնությունը, որն օդանավակայանում ընդունել է Սիրիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, բեռնատարներով տեղափոխվելու է սիրիական չորս քաղաք՝ Դամասկոս, Հալեպ, Լաթաքիա և Քեսաբ: Վերջին մեկ տարվա ընթացքում սա Հայաստանից Սիրիա ուղարկված երրորդ օգնությունն է:

Մեծ բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը վերընտրվել է

Հունիսի 8-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը վերընտրվել է: Lեյբորիստները ստացել են 257 տեղ,պահպանողականները՝ 304 մանդատ: Վերընտրմանը հաջորդած կարճ ելույթում նա իր աջակիցներին վստահեցրել է, որ պահպանողականների կառավարումը երկրին կբերի կայունություն, ինչպես նաև շահեկան պայմաններ կապահովի երկրի համար «Brexit»-ի իրականացման հարցում:

Աշխարհի ամենաթանկ բրենդերը

Բրիտանական «Kantar Millward Brown» ընկերությունը կազմել է ամենաթանկ բրենդերի ցանկը: Աշխարհի ամենաթանկ բրենդերի 100-յակը գլխավորում են ՏՏ ոլորտի 5 ընկերություն. «Google»-ը, «Microsoft»-ը, «Apple»-ը,«Amazon»-ը և «Facebook»-ը:
Առաջատար համարվող «Google» ընկերության արժեքը 245,6 մլրդ դոլար է, ինչը 7 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ: «Apple»-ի արժեքն ավելացել է 3 տոկոսով՝ հասնելով 234,7 մլրդ դոլարի, իսկ «Microsoft»-ինը՝ 18 տոկոսով, մինչև 143,2 մլրդ դոլար: Առավելագույն աճը գրանցել է «Amazon»-ը: Բրենդի արժեքը մեկ տարում աճել է 41 տոկոսով: «Facebook»-ը թանկացել է 27 տոկոսով: Առաջին 10-յակում են նաև ամերիկյան հեռահաղորդակցային «AT&T»-ն և «Visa»-ն, չինական «Tencent»-ը, «IBM»-ն ու «McDonald’s»-ը: Վարկանիշում առաջին անգամ ներառվել են «Comcast» վճարովի հեռուստատեսությունը, «YouTube»-ը, «HP»-ն և «Netflix»-ը:

Բելգիայի երկինքն ամենաթանկն է

2017 թվականին իրականացված ավիաչվերթների գների ուսումնասիրությունից պարզվել է, որ ամենից թանկարժեք տոմսեր վաճառող երկիրը Բելգիան է: Մասնագետներն այդ համոզմանն են եկել՝ տարբեր երկրներում 100 կմ տարածությամբ չվերթի միջին արժեքի համեմատությունից հետո: Առաջատարն այս առումով Բելգիան է: Այստեղ 100 կմ տարածությամբ թռիչքի համար վճարում են մոտ 50.21 եվրո: Համեմատության համար նշվում է, որ Ֆրանսիայի ցուցանիշը հինգ անգամ ավելի քիչ է և կազմում է 10.47 եվրո: Ամենամատչելի ավիաչվերթներ իրականացնող եվրոպական երկիրը Բուլղարիան է, որտեղ 100 կմ թռչելու համար ուղևորները վճարում են 4.28 եվրո գումար:

Վրաստանում չծխող կալանավորներն առանձնացվելու են ծխողներից

Վրաստանում չծխող կալանավորներն առանձնացվելու են ծխողներից՝ պատիժը կրելով տարբեր բանտախցերում: Որոշման նպատակը՝ չծխողներին ծխախոտի վնասակար ազդեցությունից զերծ պահելն է: 2017-ի մայիսին վրացական խորհրդարանի կողմից ընդունված օրենքի համաձայն՝ մայիսի 1-ից Վրաստանում արգելվել է թե՛ ծխախոտի գովազդը, թե՛ հասարակական վայրերում ծխելը: Վրաստանը համարվում է ծխելու դեմ պայքարի և ճանապարհների անվտանգության ապահովման գործում զգալի հաջողության հասած երկիր: Վրաստանում կանոնավորապես ծխում է բնակչության 40 տոկոսը, տղամարդկանց շրջանում դա կազմում է 60, կանանց շրջանում՝ 15 տոկոս:

«Մեկ ընտանիք՝ մեկ շուն»

Չինաստանի Շանդուն նահանգի Ցինդաո քաղաքում տանը պահվող շների քանակի սահմանափակում է մտցվել: Յուրաքանչյուր ընտանիք հետայսու կարող է պահել առավելագույնը մեկ շուն: Արգելվում է տանը պահել նաև շների մոտ 40 ցեղատեսակի ներկայացուցչի: Նրանց թվում են տիբեթյան մաստիֆները, դոբերմանները և պիտբուլները: Նախազգուշացման անտեսման դեպքում շներն առգրավվելու են:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register