ՎՐԱՆԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ ԵՎ ՅՈԳԱ ԴՍԵՂՈւՄ

TUK-(1)

Վերջին տարիներին վրանային հանգիստը Հայաստանում նոր թափ է ստանում։  Հատկապես մայրաքաղաքի աղմուկից ու տապից հոգնածների համար ոչինչ այնքան բաղձալի չէ, որքան մի քանի օրորվ քաղաքից դուրս փախչելն ու բնության գողտրիկ անկյունում զովանալը։ Օգոստոսի 25-26-ը Դուք կարող եք ոչ միայն հովանալ Լոռվա Դսեղ գյուղում , այլեւ մասնակցել  ինքնազարգացման թրեյնինգների ու յոգայի դասընթացների։

ՏՈՒԿ՝ Տուրիզմի ուրույն կենտրոն, հենց այսպես  է կոչվում  «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից կազմակերպված ոչ ֆորմալ կրթության և յոգայի համադրությամբ վրանային 2-օրյա ճամբարը։ Ճամբարի նպատակն է զարգացնել մասնակիցների առաջնորդության և կոնֆլիկտային իրավիճակները հաղթահարելու հմտությունները ոչ ֆորմալ կրթության և յոգայի համադրման միջոցով: Մասնակցել կարող են 15 եւ ավելի բարձր տարիքի անձիք։

Մասնակցության վճարը 8,000 դրամ է, այն դեպքում, երբ մեկ անձի համար ճամբարային փաթեթը կազմում է 20,000 դրամ, որից 12,000 դրամը ՀԿ Կենտրոնի ներդրումն է:
Ծառայության ամբողջական փաթեթի մեջ ներառված է․

1. նախաճաշ, ընթրիք, երկու անգամ ճաշ, երեք անգամ սուրճի ընդմիջում
2. Վրան (4 տեղանոց) և քնապարկ
3. Ինտերակտիվ դասընթաց
4. Յոգայի բացօթյա սեանսներ (3 անգամ)
5.  Տեղափոխում Երևանից, Վանաձորից, Գյումրիից և Իջևանից դեպի Դսեղ և հակառակ ուղղություններով
6. Արշավի կազմակերպում դեպի Սբ. Գրիգոր Բարձրաքաշ վանքային համալիր և «Գիքորի աղբյուր», «Ծովեր»
7. Հեծանվավարժանքի կազմակերպում
8.  Անվճար Wi Fi
9. Երաժշտություն/բարձրախոս
10. Քարաշեն սանհանգույց և լոգարան

Վրանների քանակով պայմանավորված՝ ճամբարը կարող է ընդունել 20 մասնակցի։ Անձնական վրանների առկայության դեպքում վրանների թիվը կարող է ավելանալ։

Գրանցվել կարող եք մինչև օգոստոսի 22-ը, ժամը 12:00, հետևյալ հղմամբ հեռ․՝ +37491743315։

Տաթևիկ Սարգսյան

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register