«ՈՍՏԱՆ ՀԱՅՈՑ» ԽՄԲԻ ՀԱՄԵՐԳԸ՝ STOP-ՈւՄ

2

 ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

Սեպտեմբերի 20-ին, ժամը19:00-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում կկայանա Մհեր Սամվելյանի հեղինակած՝ «Կոնցերտ քանոնի համար №1» գրքի շնորհանդեսն ու համերգային երեկոն: Մուտքն ազատ է։

Սեպտեմբերի  21-ին, ժամը 21:00 -ին` «ՍՏՈՊ» ակումբում դասական ռոքի սիրահարների համար կկայանա համերգ՝ Sergey Mojoryan-ի մասնակցությամբ։ Տոմսերի արժեքը՝ 1000, 2000 դրամ։

Սեպտեմբերի 22-ին, ժամը19:00-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում կկայանա «Ապրել՝ ստեղծագործելու,ստեղծագործել՝ ապրելու համար» համերգ-ցուցահանդեսը: Մուտքն ազատ է։

Սեպտեմբերի 23-ին, ժամը18:00-ին`«Լոֆթ» ակումբում  կկայանա «Ճանապարհորդություն դեպի Կորեա» խորագրով մշակութային հանդիպում։ Տոմսի արժեքը՝ 1500 դրամ։

Սեպտեմբերի 23-ին, ժամը 21:00-ին` «ՍՏՈՊ» ակումբում կկայանա «Ոստան հայոց» խմբի համերգը։ Տոմսի արժեքը՝ 2000 դրամ։

Սեպտեմբերի 24-ին, ժամը14։00-ին՝ «Ժողովրդական արվեստի կենտրոն»-ում (Աբովյան  64) կբացվի արևելյան արվեստից ներշնչված՝ «Տոհոկուի գեղեցիկ ձեռարվեստը» ցուցահանդեսը։ Մուտքն ազատ է։

Սեպտեմբերի 25-ին, ժամը16:00-ին՝ «Նարեկացի»արվեստի միությունում կբացվի Սիլվա Հովակիմյանի՝ «Ծաղկաթերթիկներ» խորագրով անհատական ցուցահանդեսը: Մուտքն ազատ է։

*Սեպտեմբերի 25-ին, ժամը 20:00-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա Հայաստանի պետական ջազ նվագախումբը: Տոմսերի արժեքը՝ 3000, 5000, 8000, 10000, 15000, 20000 դրամ։

Սեպտեմբերի 25-ին, ժամը 21:30-ին՝ «Մեցցո» ակումբում կկայանա «Ռեինկարնացիա» խմբի համերգը: Տոմսերի արժեքը՝ 5000,10000,15000, 20000 դրամ։

Սեպտեմբերի 26-ին, ժամը19:00-ին՝ «Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը» կկայանա Ալեքսանդր Կնյազևի մենահամերգը: Տոմսերի արժեքը՝ 3000, 4000, 5000 դրամ։

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register