«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ-13».   ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

ciranik

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն այս տարի  կանցկացվի  հուլիսի 10-17-ը և նվիրված կլինի ՀՀ անկախության 25-ամյակին: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր փառատոնի մեկնարկի ասուլիսին ասաց, որ «Ոսկե ծիրանն»  այս տարի առանձնահատուկ է.«Լինելով ինքնուրույն, որոշակի իմաստով նաև սինթետիկ ստուգատես, «Ոսկե ծիրանը» ներառում է այն բոլոր հասկացությունները, որոնք բնորոշում են անկախությունը՝ խաղաղություն, մարդասիրություն, ժողովրդավարություն»,-ասաց նա՝ տեղեկացնելով, որ այս տարի առաջին անգամ փառատոնի ծրագրում «Հայկական կինո. արդի ժամանակները» խորագրով անվանակարգ է ներառվել, որն  ամփոփում է  25-ամյա ազատ, անկախ Հայաստանի կինոարվեստը: Այս տարի փառատոնին ներկայացվել է 900 հայտ՝ 91 երկրից: Մրցութային և արտամրցութային ծրագրերում ընդգրկվել է 135 ֆիլմ:

 

 

 

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register