ԳՆԻՇԻԿԻ ՈՐՍԱԳՈՂ ԱՆՏԱՌԱՊԱՀԸ

G4

Ամուր պետություն դառնալու ճանապարհին Հայաստանը կարևորագույն խնդիր ունի լուծելու: Խոսքը գրեթե բոլոր ոլորտներ սողոսկած, անխնա իր սև գործն  անող կոռուպցիայի մասին է, որը  խոչընդոտ է ոչ միայն Հայաստանի, այլև ցանկացած երկրի զարգացման ճանապարհին: Շատերի մոտ արմատավորված կարծիքը, թե պաշտոնը չարաշահում և սեփական գրպանին են ծառայեցնում բարձրաստիճան  պաշտոնյաները, ըստ իս, թյուր է: Իրականությունը հուշում է, որ «ներքևիններն»  էլ պակաս ախորժակ չունեն: Նման հայտարարության համար լուրջ հիմքեր ունեմ: Քիչ անց, դուք դրանում կհամոզվեք:

Մարդկային կեցության էկոլոգիան լուրջ խնդիր է, որի բացակայությունն իր ետևից շատ ավերածություններ է թողնում՝  մարդկային հարաբերություններից, կառավարման  համակարգից մինչև բնություն: Մարդու կեցության էկոլոգիայի խախտումն էլ հանգեցնում է բնապհապանական լուրջ խնդիրների: Հենց սրան է, որ ցանկանում եմ  անդրադառնալ:

Օրեր առաջ մամուլում լուր շրջանառվեց, որ ձերբակալվել է «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտային տարածքի անտառապահներից մեկը: Ոչ ավել, ոչ պակաս՝ որսագողության համար: Այսինքն, հատուկ պահպանվող տարածքի աշխատակիցը, որի աշխատանքային պարտականությունը օրինախախտներից բնությունը պահպանելն է, ինքն է խախտում օրենքը և իր իսկ պաշտոնը ծառայեցնում որսագողությանը:

Նրա «հերոսությունը» նկատվել է:  Մարդն ինքն իր դեմ պայքարում պարտվել է, ուժ չի գտել իր մեջ սեփական գայթակղության դեմ պայքարելու համար: Նախնական քննությունը դեռ ընթանում է և արդյունքը հայտնի կլինի օրերս: Սամվել Կարապետյանը կասկածվում է ձկնգողության մեջ: Ըստ մեր տեղեկությունների, խոսք է գնում՝ էլեկտրական լարման միջոցով 70 հատ ձուկ որսալու մասին: Ընդ որում, մարդը հատել է Նախիջևանի սահմանը և ձկների անօրինական որս իրականացրել: Ի դեպ, գերմանական «KfW» բանկն է հանդիսանում «WWF-Հայաստան» կազմակերպության դոնորը, որն էլ«Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտային տարածքի նախաձեռնողն ու հովանավորն է: «Գնիշիկը»  ստեղծվել է «Գնիշիկ» միջհամայնքային բնապահպանական հիմնադրամի կողմից՝ միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ: Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն, միայն «UNDP/GEF»-ից «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտային տարածքին տրամադրվել է մոտ 140 հազ. ԱՄՆ դոլար, ինչպես նաև «WWF-Armenia»-ից ևս մոտ 140 հազ. ԱՄՆ դոլար գումար: Միջոցներ են հատկացվել նաև «CEPF»-ից՝ մոտ 160 հազ. ԱՄՆ դոլար, իսկ «CNF»-ից  2014թ.-ից ի վեր հատկացվում է տարեկան մոտ 20 հազ. եվրո գումար: Մինչ այսօր «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտային տարածքում ընդհանուր ներդրումների թիվը կազմում է ավելի քան 500 հազ. ԱՄՆ դոլար:   Ահա այսպիսի պահպանվող տարածք ու այսպիսի թանկարժեք պահապան: Մի կողմից լուրջ ներդրումներ են կատարվում արտաքին դոնորների աջակցությամբ, մի կողմից էլ ՝ արդեն իմացանք ինչ է արվում:

Կրկին վերադառնամ մարդու էկոլոգիային, կոռուպցիային ու բնապահպանությանը: Մարդը բնության ծնունդն է և պետք է հարգի ու հաշվի նստի բնության համակեցության օրենքների հետ: Եթե մարդն իր վարքով խախտում է բնության ներդաշնակությունը, նրա պատիժը հենց բնությունից է գալիս, երբեք սա չպետք է անտեսել: Ինչ կապ ունի այստեղ կոռուպցիա՞ն…Ամենամեծ: Պաշտոնը դառնում է գայթակղություն,  մարդը նախ ինքն իր էկոլոգիան է խախտում,  հետո ինչպես ասում են՝  հետո էլ պղտորում բնության ջուրը:

Այնինչ մտածելու բան կա. արար աշխարհը, զարգացած պետությունները հո փողի ավելցուկից չէ, որ բնության պահպանությանը հսկայական միջոցներ են հատկացնում: Իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ է. մարդը բնությունն է պահում,  պահպանում, որպեսզի բնությունն էլ իրեն պահի ու փայփայի:

 

Սյունե Սևադա

 

 

 

 

 

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register