ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՄԱՐՍԻ ՎՐԱ ԱՊՐԵԼԸ

2

Թրամփը դժգոհել է ԶԼՄ – ների աշխատելաոճից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհել է ամերիկյան լրատվամիջոցների գործունեությունից: Նրա դիտարկմամբ՝ իր աշխատանքն ԱՄՆ նախագահի պաշտոնում անաչառ չի լուսաբանվում: «Օրերս ՌԴ ԱԳ նախարարն էր եկել, մենք հանդիպեցինք, իսկ դրանից անմիջապես հետո կայացավ Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ հանդիպումը: Այդ մասին,սակայն, ԶԼՄ-ները ոչինչ չհայտնեցին»,-դժգոհել է ԱՄՆ նախագահը և նշել, որ ԱՄՆ ԶԼՄ-ները մեծապես կարևորել են Լավրովի այցը՝ լռության մատնելով Կլիմկինի այցը: ԱՄՆ նախագահն այդ մասին հայտարարել է «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Սիրիացի քրդերն ուզում են ազատ Սիրիա կառուցել

Սիրիացի քրդերը ամերիկյան զենքի օգնությամբ «Ազատ Սիրիա» կառուցելու մտադրություն ունեն: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Սիրիայում գործող քրդական ջոկատներին սպառազինելու ծրագիրը: ԱՄՆ ՊՆ-ն Սիրիայի ժողովրդավարական ուժերի քրդական ջոկատներին անհրաժեշտ սպառազինությամբ զինելու լիազորություններ է ստացել, ինչն առաջացրել է Թուրքիայի դժգոհությունը: Թուրքիայի իշխանությունները հուսով էին, որ նախագահ Թրամփի վարչակազմի օրոք իրավիճակը կփոխվի և ԱՄՆ-ն սեփական զորք կուղարկի Սիրիա:

Հալեպում զանգվածային տոնախմբություն է

Վերջին 6 տարում առաջին անգամ Հալեպում զանգվածային հարսանիք է կազմակերպվել: Ամուսնացել են Սիրիայի բանակի 30 զինծառայողներն ու նրանց ընտրյալները: Արարողությանը մասնակցելու համար փեսացուները ժամանել են առաջնագծից: Դա է եղել պատճառը, որ կոստյումների փոխարեն նրանք հանդիսությանը ներկայացել են համազգեստով: Դրան հակառակ հարսնացուները ներկայացել են իրենց ձեռքով կարված ճոխ զգեստներով: Զանգվածային հարսանիքն արդեն անվանել են նոր հույսի և հաղթանակի խորհրդանիշ:

Ադրբեջանի խոշորագույն բանկը սննկացել է

Ադրբեջանի Միջազգային բանկը մայիսի 12-ից դադարեցրել է վճարումները վարկատուներին: Մեկ օր անց բանկը Նյու Յորքում հայտարարել է սնանկության մասին: Բանկին լուրջ վնաս են հասցրել նավթի գների նվազումը և դրան հաջորդած արժույթի փոխարժեքի տատանումները: Սննկացել է նաև Մոսկվայում գործող Ադրբեջանի Միջազգային բանկի դուստր բաժանմունքը՝ «ԱՄԲ-Մոսկվան»:

Իսրայելում արաբերենն այլևս պաշտոնական լեզու չի լինելու

Իսրայելում մտադիր են արաբերենին զրկել երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակից, չնայած նրան, որ երկրի բնակչության 20 տոկոսը արաբներ են: Նախարարների հանձնաժողովը հաստատել է այն օրինագիծը, որով նախատեսվում է առաջիկայում «հատուկ կարգավիճակ» սահմանել արաբերենի համար: 2014-ին նմանատիպ նախաձեռնությունը ձախողվել էր: Քննադատները նշում էին, որ դա կլինի արաբների և այլ փոքրամասնությունների խտրականության դրսևորում:

Մարսում ապրելը ամենաքիչը 400 մլրդ դոլար կպահանջի

Մարսի ինստիտուտի տնօրեն Պասկալ Լին հաշվարկել է, թե որքան կարժենա NASA-ի առաքելության գործուղումը Մարս: Ըստ նրա հաշվարկների, ճամփորդության ծախսը 400 միլիարդից մինչև 1 տրլն դոլարի կարող է հասնել: Հիմնական գումարներն ուղղվելու են նոր տեխնոլոգիաների ստեղծմանը, որոնք թույլ կտան պահպանել աստղագնացների կյանքը Մարսի անբարենպաստ պայմաններում: Պասկալ Լին հիշեցրել է, որ 1960-ականներին Լուսնի վրա վայրէջքի ամբողջ ծրագրի համար պահանջվեց 24 մլրդ դոլար:

12-ամյա աղջիկը մտավոր կարողություններով առաջ է անցել Էյնշտեյնից ու Հոքինգից

Մեծ Բրիտանիայում ապրող 12-ամյա Ռաջգաուրի Պավարը IQ թեստավորման արդյունքում հավաքել է 162 միավոր: Այդ արդյունքը մինչև 18 տարեկան մարդկանց համար առավելագույնն է: Համեմատության համար նշենք, որ հայտնի ֆիզիկոսներ Ալբերտ Էյնշտեյնի և Սթիվեն Հոքինգի IQ-ն գնահատվում է 160 միավոր: Արդյունքների հրապարակումից հետո աղջկան առաջարկել են անդամակցել մտավոր բարձր ունակություններով օժտված անձանց համար նախատեսված բրիտանական «Մենսի» ակումբին:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register