ՈՐՈՇՈւՄԸ ԳՈՐԾԻ ԿԵՍՆ Է…

2

Գիտակից կյանքը սկսում է այն պահից, երբ մարդը սկսում է ինքնուրույն որոշումներ կայացնել։ Ահա այս  «գործիքն» է հետագայում մեզ օգնում՝ հասնել շոշափելի արդյունքների, հաջողել կյանքում ու լինել երջանիկ։ Որովհետև անգամ մեր ձախողումների մեջ՝ որոշմանը վերապահված դերակատարությունը կարևոր է: Կարևոր է, քանի որ  անգիտակցորեն որոշելով քայլեր չձեռնարկել կամ հանձնվել՝ մենք ձախողվում ենք։

Գործիքը նույնն է, օգտագործման ասպարեզը՝ բազմազան։ Որոշումների սանդղակը ձգվում է անձնականից մինչև պետական, համաշխարհային մակարդակներ։ Որոշումը ենթադրում է որոշակի ազդեցություն և հետևանք: Հետևաբար՝ նախքան դրանք ամրագրելը՝ մենք կարիք ունենք ազդեցության լրջմիտ  վերլուծության: Օրինակ, քաղաքական գործիչը պետք է ներկայացնի ծրագիրն իր բոլոր հետևանքներով այն մարդկանց, ովքեր իրավասու են դրան շարունակություն կամ լուծում տալու: Մարդիկ պետք է հասկանան խնդրի էությունը և դրանից հետո միայն սկսեն դեբատները՝ արդեն իրականում առկա հարցերի շուրջ, և ի վերջո ապավինեն լիովին հիմնավորված որոշմանը: Նման վերլուծության պակասը անգամ Մեծ Բրիտանիայի նման զարգացած երկրներում է իրեն զգացնել տալիս: Վերջերս բրիտանական կառավարությունն էլ առանց հետևանքների հիմնավոր ուսումնասիրության՝ որոշեց դուրս գալ Եվրամիության կազմից: Կայացրած որոշումից շուրջ մեկ տարի է անցել, սակայն որոշման հնարավոր ազդեցությունը դեռևս  գնահատված չէ:

Ցանկացած տնտեսական որոշում ունի իր լավ և վատ կողմերը: Միշտ լինում են խմբեր, որ ավելի շատ են շահում կամ կորցնում այս կամ այն որոշումից: Տնտեսական մոդելները կարող են սխալական լինել: Հետևապես չի կարելի ամբողջովին դրանց վրա հիմնվել: Որոշում կայացնելը որոշակի փոխզիջում է ենթադրում: Նախ պետք է գնահատել ազդեցությունը: Դա կօգնի հասկանալու իրական խնդիրները, և թե ում վրա դրական և բացասական ազդեցություն կգործի այն: Ապա պետք է քննարկումները սկսել բաց երկխոսությամբ և հասկանալ, թե ինչ տեսակ կոմպրոմիսի է պատրաստ գնալ բնակչությունը քաղաքական գործիչների հետ տվյալ որոշման շուրջ՝ որպես ազգ:  Սա նաև անձնական հարցերին է վերաբերում։ Մեր քայլերի, և դրանց հետևանքների հիմնավոր վերլուծությունը կարող է օգնել ավելի սթափ գիտակցել մեր իսկ սխալներն ու առաջխաղացումը։ Իսկ եթե դժվարանում եք որոշումներ կայացնել, ահա մի քանի խորհուրդ, որոնք գուցե օգնեն ձեզ դրանց հարցում․

1. Հարց տվեք Ձեզ՝ ինչո՞ւմ է կոնկրետ խնդիրը, ինչպե՞ս պետք է այն լուծել ու ի՞նչ վերջնական նպատակ այն ունի ։ Փորձեք հասկանալ դրա էությունը։

2. Հուզող հարցի վերաբերյալ հավաքեք հնարավորինս շատ փաստեր։

3. Մշակեք աքսիոմներ՝ հավաքած փաստերի հիման վրա: Փորձեք գնահատել, թե որքանով է դրանցից յուրաքանչյուրն իրատեսական ու ճշմարիտ:

4. Եզրակացություն արեք տրամաբանության վրա հիմնվելով, փորձելով որոշել, թե մշակված աքսիոմներից որոնք են ճիշտ, տեղին, արդյոք այդ աքսիոմներից է ածանցվում եզրակացությունը, ինչ հավանականությամբ այդ աքսիոմները կարող են հանգեցնել արված եզրակացությանը:

5. Փորձեք չհամաձայնվել եզրակացության հետ: Վիճարկեք այն: Այլ մարդկանց հետ խորհրդակցեք, թող նրանք օգնեն և հակափաստարկներ բերեն՝ փորձելով հիմնավորել, թե ինչով են ձեր արած եզրակացություններն, օրինակ, սխալ:

6. Եթե ոչ ոք չի կարողնում չեղարկել Ձեր եզրակացությունը, ապա Դուք հավանաբար ճիշտ եք, սակայն դա չի նշանակաում դեռ, որ Դուք ճիշտ եք 100 տոկոսով:

6. Ցանկացած որոշման կայացումը՝ փոխզիջման արվեստ է: Որպեսզի հասկանանք, թե որն է ամենացանկալի փոխզիջման տարբերակը՝ անհրաժեշտ է սկսել հետևանքների վերլուծությունից:

Սիրով` ձեր Արիանա  

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register