ՎԵՐՍՏԻՆ COAF-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

  • ՎԵՐՍՏԻՆ COAF-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
  • ՎԵՐՍՏԻՆ COAF-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
  • ՎԵՐՍՏԻՆ COAF-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
  • ՎԵՐՍՏԻՆ COAF-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
  • ՎԵՐՍՏԻՆ COAF-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
  • ՎԵՐՍՏԻՆ COAF-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի մանուկներ հիմնադրամ»  (COAF)  բարեգործական կազմակերպության  նպատակը՝ համայնքային  զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով  Հայաստանի գյուղաբնակ հատվածի կյանքի  որակի բարձրացումն է:

2017 թ. հունիս-հուլիս ամիսներին ամերիկահայ  բժիշկները  մասնագիտական ծառայություններ էին մատուցում Արագածոտնի մարզի Արտենի, Արմավիրի մարզի Քարակերտ և  Մյասնիկյան,   Լոռու  մարզի Արևածագ, Թումանյան և Ալավերդի, և Շիրակի մարզի Փանիկ համայնքներում։ «Ամերիկահայ  Բժիշկների   Կազմակերպության» (AAHPO)  առաքելության  ղեկավարը Շողիկ  Քուրդյանն է։

Արդեն երեք տարի է, ինչ «Ամերիկահայ  Բժիշկների   Կազմակերպությունը» համագործակցում է «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի (COAF) հետ՝ անվճար   բժշկական  ծառայություններ մատուցելով  Արմավիրի, Արագածոտնի և Լոռու գյուղական համայնքներում։

«Թիմում ընդգրկված են գինեկոլոգներ,  արյունաբան-ուռուցքաբան, անոթային  վիրաբույժ, ատամնաբույժ, հոգեբույժ, դիետոլոգ, բժշկի օգնական։Այս տարվա այցի ընթացքում Լյուսի Թովմասյանի, Դեբրա Ֆերմանի, Ադրինե Գիրիթլյանի, Քարլա Սիմոնյանի ու մյուսների  հետ աշխատել են տեղացի բժիշկներ, ինչպես նաև հայաստանցի ու ամերիկահայ ուսանող-կամավորներ»։ «Հայաստանի  մանուկներ  հիմնադրամ»-ի առողջապահական ենթածրագրերի  ղեկավար Լուսինե Սահակյանի դիտարկմամբ՝ այս ձևաչափի  համագործակցությունն  անչափ  հետաքրքիր է. «COAF»-ի բժիշկներ, ամերիկահայ  բժիշկներ, տեղացի  բժիշկներ.  փորձի փոխանակման արտակարգ հնարավորություն է։ Սա նաև հյուր բժիշկներին ներկայացած բացառիկ առիթ է՝ տեսնելու համար, թե ինչ պայմաններում են աշխատում տեղի բժիշկները»։

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register