Վերջին տասնամյակների ընթացքում առևտրային խոչընդոտների մակարդակն աշխարհում գնալով աճում է

2

Բրեքսիթի բանակցությունները ստեղծեցին անորոշության միջավայր, իսկ Ամերիկայի կողմից պողպատի և ալյումինի ներմուծման սակագների ներկայացումը և դրան համապատասխան միջոցների կիրառումը՝ միջազգային առևտրի համար ավելի զգալի խոչընդոտներ:

Հիմա Վաշինգտոնից նույնիսկ նոր լուրեր են շրջանառվում՝ համաձայն որոնց շուրջ 200 միլիարդ դոլարի համարժեք Չինաստանից ներմուծող ապրանքների վրա նույնպես մաքսատուրքեր են տարածվելու, իսկ NAFTA-ի հետ վերսկսված բանակցությունները նախագահ Թրամփի օրակարգում են:

Մեծ յոթնյակի (Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Միացյալ Թագավորություն եւ Միացյալ Նահանգներ) վերջին հանդիպումը Կանադայում նույնպես ցույց տվեց ախտանշաններ առկա առևտրային վիճակի վերաբերյալ: Արևմտյան ղեկավարների հանդիպումը մեր հիշողության մեջ առաջին անգամ է նման լարված եղել: Արդյունքում անուններ էին տալիս, մեղադրանքներ հնչեցնում՝ տպավորություն ստեղծելով, որ ամենավատը դեռ առջևում է:

Ովքե՞ր են աշխարհի ամենամեծ արտահանողները

Քանի որ առևտրային միջավայրը աշխարհում փոխվում է, միջազգային առևտրում ամենամեծ բաժին ունեցող երկրների համար ոչինչ չի ներկայացնում սկսել այդ փոփոխությունները: Եվ՛ ներմուծումը, և՛ արտահանումը մեծ նշանակություն ունեն: Ներկայացնենք 10 երկրները, որոնք ամենախոշոր արտահանողներն են:

Երկիր Արտահանման ծավալ
Չինաստան $2,263 մլրդ
ԱՄՆ $1,547 մլրդ
Գերմանիա $1,448 մլրդ
Ճապոնիա $698 մլրդ
Նիդերլանդներ $652 մլրդ
Հարավային Կորեա $574 մլրդ
Հոն Կոնգ $550 մլրդ
Ֆրանսիա $535 մլրդ
Իտալիա $506 մլրդ
Միացյալ Թագավորություն $445 մլրդ

 

Չինաստանը առաջնորդում է ցուցակը, բայց հարկ է հաշվի առնել, որ երկրի բնակչությունը 1,4 միլիարդ է:

Գերմանիան, որը ավտոմեքենաների խոշոր արտահանող երկիր է, ահռելի քանակությամբ  ապրանքներ՝ ունենալով ընդամենը 83 միլիոն բնակչություն: Սա նշանակում է 18 000 ԱՄՆ դոլար արտահանում մեկ շնչի հաշվով:

ԱՄՆ աշխարհի երկրորդ խոշոր արտահանողն է բացարձակ հաշվով: Բայց եթե այն համեմատես Գերմանիայի մեկ շնչի հաշվով արտահանմանը,  ապա կստացվի 4800 ԱՄՆ դոլար, որը զգալի քիչ է:

Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում

2017թ. ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը դրսևորեց զգալի աճ: Նախորդ տարվա համեմատ նկատելի էր 26.9%-ով աճ՝ 6 մլրդ 425.5 մլն դոլար։ Արտահանման աճը կազմեց 25.2% (2 մլրդ 242.9 մլն դոլար), իսկ ներմուծման աճը կազմեց 27.8% (4 մլրդ 182.7 մլն դոլար)։

Միևնույն ժամանակ հնարավոր չէ հստակ նշել, թե այս աճւ ինչպիսի ազդեցություն կունենա երկրի տնտեսության համար՝ հաշվի առնելով երկրում փոփոխված քաղաքական իրավիճակը: Մոտ մեկ ամսից ԱՎԾ-ն կհրապարակի ավելի մանրամասն ինֆորմացի արտահանված և ներկրված ապրանքների վերաբերյալ, այդ իսկ ժամանակ հնարավոր կլինի ավելի հստռակ պատկերացում կազմել:

Հաշվի առնելով միջազգային առևտրում տեղի ունեցող փոփոխությունները՝ կարևոր է, որպեսզի մեր փոքրիկ պետությունը կարողանա արագ արձագանքել և ճկուն լինի, որպեսզի գլոբալ փոփոխությունների արդյունքում չկորցնենք մեր գրանցած աճը:

Վիճակագրական տվյալները՝  howmuch.net 

Ներկայացրեց՝ Տիգրանուհի Գրիգորյանը

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register