ՎԵՐՋԱՊԵՍ. ՔԱՐԱՆՁԱՎԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԻՆ

Վերջապես փրկված երեխաներ կան Թայլանդում Կհաո Լուանգ անվանմամբ մեծածավալ քարանձավում կատարվող փրկարարական աշխատանքների արդյունքում: Փրկարարները չորս պատանիների դուրս են բերել երեկ երեկոյան, ևս չորսին` այսօր, նրանց տեղափոխել են հիվանդանոց: Առայժմ քարանձավում են մնում 4 պատանի և նրանց մարզիչը:
Հիշեցնենք, որ հուլիսի 23-ից սկսած 11-16 տարեկան 12 պատանիների ֆուտբոլային թիմը` 25-ամյա մարզչի գլխավորությամբ արշավ էր ձեռնարկել դեպի քարանձավ, սակայն հորդառատ անձրևի պատճառով քարանձավի մուտքը փակվել է, իսկ արշավականների խումբը փրկվելու համար ստիպված է եղել խորանալ քարանձավով` մուտքից հեռանալով 4 կիլոմետր: Փրկարարական որոնողական աշխատանքների միայն 9-րդ օրն է հայտնաբերվել կորսված խումբը:
Քարձանավից երեխաներին դուրս հանելու փայլուն օպերացիային մասնակցել են ավելի քան 90 փրկրար: Երեխաներին հերթով են դուրս բերել, 2-ական ջրազուսակ ուղեկցել են, մեկը` դիմացից(ձեռքում պահելով երեխայի համար նախատեսված թթվածնի բալոնը) լուսավորելով աղտոտ ջուրը, մյուսը` հետևից:
Փրկարարների խմբի ղեկավարը հույս ունի, որ վաղը ևս հնարավոր կլինի լավ նորություններ հաղորդել: Առաջիկա օրերին սպասվում են նոր տեղումներ, ինչը կարող է էլ ավելի բարդացնել փրկարարների աշխատանքը:
Ներկայացրեց Գարեգին Ալեքսանյան