ՎԱՆԱՁՈՐԻ 7  ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ

3

Օրեր առաջ հանրապետության առաջին քաղաքում էինք… Դե, մարդկային հյուրընկալությամբ ու պարզությամբ Վանաձորը միշտ էլ առաջինն է եղել: Այդպես են կարծում ոչ միայն միամիտ լոռեցիները, այլև նրանք, ովքեր երբևէ եղել են  Վանաձորում: Մեր շրջագայությունն սկսում ենք դրամատուրգ, երգիծաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանի հետ հանդիպումով:

0

Ասում են՝ իրեն հարգող ամեն լրագրող Վանաձոր այցելելիս պետք է անպայման տեսնվի Խալաթյանի հետ՝ ոչ միայն նրա հումորը վայելելու, այլև քաղաքի մասին գրված ու չգրված պատմությունները լսելու համար: Ո՞ւր այցելել Վանաձորում հարցի պատասխանը երգիծաբանը վաղուց է գտել: «Վանաձորի 7 հրաշալիքները». հենց  այսպես է անվանել Սամվել Խալաթյանը 100 և ավելի տարվա պատմություն ունեցող «հուշ-արձանները», որոնք առաջարկում է տեսնել ոչ միայն մեզ, այլև «Ճամփորդի» բոլոր ընթերցողներին:

Սբ. Աստվածածին եկեղեցին

Եկեղեցին հիմնադրվել է 1831 թվականին, մեծահամբավ հարյուրապետ Փիրուման Յուզբաշ Թայիրովի կողմից։ Մինչ այս եղել է այլ եկեղեցի, սակայն, 1826 թվականին  երկրաշարժից ավերվել է։ Փիրուման Յուզբաշ Թայիրովը հին եկեղեցու քարերն օգտագործել է նորի կառուցման համար։ Նա եղել է ռուսական կայսրության զինվորական, որը մեծ հարգանք է վայելել Ղարաքիլիսայում։ Ծնունդով Էրզրումից  էր»։

7

Առաջին գեղագիտական կենտրոնը

 Գեղագիտական դաստիրակության կենտրոնը ևս Աբովյանների կողմից է կառուցվել: Բոլշևիկների կողմից այն պետականացվում է, սկսզբում դառնում անասնապահական դեղատուն, հետո՝ դիսպանսեր, դրանից հետո՝ պոլիկլինիկա, 70-ական թվականների կեսերին՝ գեղագիտական դաստիարակության կենտրոն:

1

Առաջին դպրոցը

Մինչև 1920թ.-ը հին, ծուռումուռ փողոցներով, արհեստավորների տաղավարներով, խարխուլ խրճիթներով գյուղաքաղաք է եղել Ղարաքիլիսան: Հին Ղարաքիլիսայի պատմության անբաղդատելի մասն են կազմել մեծահարուստ Թայիրովներն ու Աբովյանները: 1901 թ.-ին Ղարաքիլիսայում Աբովյանները կառուցեցին առաջին քարաշեն ու ընդարձակ դպրոցը, ինչի պատվին էլ հետագայում փողոցն այդպես էլ կոչվեց՝ Դպրոցի փողոց: Ասում են՝ այդ տեղում նախկինում մեծահարուստի ձիանոցն է եղել, որն Աբովյանը նվիրաբերել է երեխաներին ու լուսավոր դասասենյակներով դպրոց վերակառուցել:

2

Փալանդուզանց տունը

Արհեստական լճերի վերին մասում՝  Փալանդուզանց տունն է, փալան կարողներ են եղել: Սովետական տարիներին այն ծառայել է  որպես զագսի շենք, երկրաշարժից հետո՝ դատարան:

4

Օսեփանց կամուրջը

Արհեստական լճերի մոտակայքում է գտնվում: Բավականին հին կամուրջ է: Իհարկե, հիմա այն ոչ մի տեղ չի տանում, բայց հետաքրքիր ոճով է կառուցված:

6

Թայիրովների ամառանոցը

Այն հետագայում դարձավ «Արմենիա» առողջարան: Բազալտաքարի դեկորատիվ շարվածքով, կենտրոնական աշտարակով վեհատեսք այդ դաստակերտը կառուցվել է 1890-95 թվականներին, մեծահարուստ Ալեքսանդր Թաիրյանի կողմից՝ նրա թոքախտավոր դստեր առողջության պահպանման համար: Ասում են, որ այդ դստրիկն իր մահկանացուն կնքել է միլիոնատիրոջ համար շատ վաղ տարիքում… 92 տարեկանում: Թայիրովի կառուցած առողջարանի ցածրահարկ կառույցները  Ղարաքիլիսայի ճակատամարտի և Հայրենական մեծ պատերազմի տարիներին ծառայել են որպես հոսպիտալ: Ներկայումս Թայիրովների ամառանոցը Հայ Առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդի նստավայրն է: Վերջին տարիներին Թայիրովի խոհանոցը վերակառուցվեց և օծվեց՝ որպես Սբ. Սարգիս եկեղեցի:

3

Ռուսական եկեղեցին

Այն գտնվում է քաղաքի կենտրոնական հատվածում՝ Երկաթուղայինների այգում: Կառուցվել է 1895 թվին:

5

 

 

Տաթևիկ Սարգսյան

Լուսանկարները՝ Գարեգին Ալեքսանյանի

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register