ՎԱՆԱՁՈՐԻ ԱՎԵՐՎԱԾ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԸ. ՄԱՍ 1

mortu-mushtaki-f-a

 

Արդյունաբերական տուրիզմն ամբողջ աշխարհում զարգացող զբոսաշրջային ճյուղերից է: Գինեգործարաններից մինչև շոկոլադի արտադրամասեր, գորգագործական արհեստանոցներից մինչև մեքենաշինական գործարաններ՝ բոլորը բացում են իրենց դռները զբոսաշրջիկների առջև: Ավտոմատացված արտադրական պրոցեսները գրավում են հազարավոր զբոսաշրջիկների՝ ստիպելով անցնել քաղաքից քաղաք, երկրից երկիր՝ այս կամ այն արտադրական գործընթացին մասնակցելու համար:

Այս առումով Հայաստանը հսկայական ներուժ ունի՝ էքստրեմալ, էկոզբոսաշրջությանը զուգահեռ զարգացնելու նաև  արդյունաբերական զբոսաշրջությունը: Թեպետ Երևանում որոշ ընկերություններ հյուրընկալում են զբոսաշրջիկներին ու շրջայց կազմակերպում նրանց համար, մարզերում դեռևս այդ ներուժը մնում է   չօգտագործված:

Վանաձորի տարբեր թաղամասերով քայլելիս կարելի է հանդիպել կիսավեր շենքերի, տարբեր գործարանների «մնացորդների»: Տեղացիներից ու քաղաք այցելող զբոսաշրջիկներից շատերին  հուզում են նույն հարցերը՝ ինչ շենքեր են դրանք, ինչ նպատակի են ծառայել, երբվանից և ինչու չեն գործում:

Այդ շենքերի պատմությունը քաղաքում ոչ բոլորը գիտեն: Եթե 50-անց վանաձորցիներից ոմանք կարող են ինչ-որ բան պատմել դրանց արդյունաբերական վառ անցյալի մասին, ապա երիտասարդների համար դրանք «պատմություն չունեցող շենքեր են»: Որոշեցինք շրջել Հայաստանի 3-րդ քաղաքում ու ծանոթանալ նախկին գործարանների անցած պատմությանն ու ներկա ճակատագրերին:

Առաջին կանգառը քաղաքի հին փողոցերից մեկում՝ Թումանյան փողոցում է. այստեղ է գտնվում նախկին ավտոգեն սարքերի, այժմյան «Ավտոգեն Մ» գործարանը, մորթու մուշտակի ֆաբրիկան, քաղաքի տաքսիների ավտոկայանատեղին, կամ ինչպես վանաձորցիներն են ասում՝ Տաքսոպարկը:

avtogen-M

Ավտոգեն Մ գործարանը

mortu-mushtaki-f-a

Մորթու մուշտակի ֆաբրիկան

Քիչ ավելի ներքևում մսի կոմբինատն է: Այստեղ երկու և ավելի տասնամյակ է  միս –մսամթերք չեն արտադրում, փոխարենը կառույցի ներսում բազմաթիվ փոքր գրասենյակներ են տեղակայվել: Բայց սա չի խանգարում, որ վանաձորցիները սովորույթի ուժով շենքն անվանեն մսի կոմբինատ:

msi-k-t-1

Մսի կոմբինատ

Թումանյան փողոցից ճանապարվում ենք դեպի 3-րդ մաս կոչվող թաղամաս: Այստեղ ժամանակին մի քանի գործարաններ են եղել:

Առաջինն «Արտավտոմատիկա» գործարանն է: Այստեղ  գտնվող, այսպես կոչված, «ռոբոտների» գործարանում արտադրված սարքերը ժամանակին  օգտագործել են ռազմական ոլորտում:

Հաջորդը Ջերմաէլեկտրոկենտրոնն է, որը գործարկվել է 1962թ.-ին: Այն  տաք ջուր ու գոլորշի է մատակարարել ամբողջ քաղաքին: Կենտրոնացված ջեռուցման միջոցով գործել են արդյունաբերական ձեռնարկություններ,  ջեռուցվել բնակելի տներ ու  բնակարաններ:

jermoelektrokenyton12

Ջերմաէլեկտրոկենտրոն

Ջերմաէլեկտրոկենտրոնից քիչ այն կողմ  Քիմիական մանրաթելերի գործարանն է:   Գործունեության լավագույն տարիներին  տարեկան արտադրվել է շուրջ 14 տոննա մանրաթել, 7000 տոննա սիգարետային ֆիլտրի ժապավեն:

Ասում են՝  այստեղ արտադրված սոսինձն ու ներկանյութերը ժամանակին մեծ պահանջարկ ու լայն սպառում ունեին: 1987թ.-ին գործարանը տվել է 1950 տոննա տարաբնույթ արտադրանք: Այժմ գործարանը մասնավորցված է ու գործում է  շատ փոքր ծավալներով:

Շարունակելի

Տաթևիկ Սարգսյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register