ՎԱՀԱԳՆ ԱԹԱԲԵԿՅԱՆ  

2

VOCA ME

Ինձ կիսող պատի երկու կողմերում

ոչ ոք չմնաց արդեն կենդանի,

Եվ օրացույցի ներհակ զնդանից

չկամությամբ են օրերը ելնում:

Եվ օրացույցի ներփակ շրջանից

դև ու ջրահարս, չարք ու բարեկամ

ելնում են դանդաղ նույն չկամությամբ

ու ինձ հեզանազ հրաժեշտ տալիս:

Հողեղեն գոյի ցուցափեղկերից

մանեկեններ են լալիս ժպտադեմ

մի ձեռքում՝ սառույց, մյուսում՝ կավիճ,

ու կատարյալ է անցյալը արդեն:

Իսկ հարակատար ներկայում ահա,

ուր հողագունդը լավ չի երևում,

Քեզ եմ սպասում ես շունչս պահած։

Տաք կհագնվես. ցուրտ է վերևում:

 

KYRIE

Հոգնած, հոգնած, հոգնած ինչպես՝ երբեք,

ինչպես վաղուց՝ մենակ,

օտարացումների անհեթեթ վրայով

ինձնից մահ է հայցում իմ նմանակը.

ես գրկելու նրան չունեցա ժամանակ

և ընդունու՜մ եմ իմը լինելու իր եղանակը:

ու իջնում է ներսում անկարելի հստակ՝

ինչպես դաշույնի շեղբ մեխված կոպերիս տակ,

մեռած օրերի

հառնող սերերի

մեռնող աստվածների ժամանակը:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register