Վահան Պողոսյան

Վահան Պողոսյան

Խորագրի հյուրն է Վահան Պողոսյանը՝ Հայաստանի լավագույն ռոք խմբերից մեկի՝ «Vordan Karmir»-ի վոկալիստը: Վանաձորում ստեղծված խումբը վերջին տարիներին բոցավառ համերգներ է կազմակերպում Երևանում: «Vordan Karmir»-ը ճանաչում է ձեռք բերել նաև Հայաստանից դուրս:

-Ո՞րն է Ձեր նախընտրած մարզաձևը:

– Էքստրեմալ հեծանվասպորտը:

-Ո՞րն է Ձեր սիրելի ավտոմեքենան, արդյոք վարում ե՞ք:

-Վարում եմ տասնհինգ տարի, սիրելի ավտոմեքենա չունեմ: Բայց կուզեի 1967թ. «Ford Mustang» ունենալ:

– Ձեր նախընտրած բույրը:

-Կոնկրետ չկա, կան մի քանիսը:Անձրևից հետո օդի բույրը, ամառային շոգ գիշերներին դաշտի, անտառի բույրը, նոր հնձած խոտի ու նման բաներ:

-Ձեր նախընտրած ձայնը:

– Ռամշթեյն խմբի վոկալիստ Թիլլ Լինդերմանի ձայնը:

-Ինչի՞ց եք ամենաշատը վախենում:

-Սիրելի մարդկանց կորստի հետ համակերպվելուց:

-Եթե ընդամենը երեք հոգու կարող եք ճաշի հրավիրել, ովքե՞ր են Ձեր հյուրերը:

-Մհեր Մկրտչյանը, Եղիշե Չարենցը և Հովհաննես Թումանյանը, իսկ եթե իրենցից որևե մեկը զբաղված լիներ ու չգար, կկանչեի Յուրի Շևչուկին՝ ДДТ ռոք խմբից:

-Եթե հանկարծ հրդեհ պատահի, և Դուք հնարավորություն ունենաք տանից միայն մեկ իր փրկելու, ի՞նչը կընտրեք:

-Տատիցս մնացած որդան կարմիրով ներկված 100 ամյա գորգը:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register