ԱՆՎՃԱՐ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԻՏԱԼԻԱՅՈւՄ

1

 LUISS բիզնես դպրոցը հայտարարում է ընդունելություն Ռիսկերի կառավարման մագիստրոսական ծրագրում սովորելու համար: Մասնակցել կարող են տարբեր երկրներից ուսանողներ, որոնցից կընտրվեն լավագույն 10-ը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է զարգացնել ուսումնասիրությւոններ կատարելու ընդունակությունները՝ կենտրոնանալով հատկապես Կորպորատիվ ռազմավարություն և վերակառուցում, Ինովացիա և կազմակերպության դիզայն ոլորտների վրա: Փորձարարական առաջադրանքներն ու առաջնորդության հմտությունների զարգացումը կամուրջ կհանդիսանան հասարակության պահանջների, մասնավոր ընկերությունների և ակադեմիական աշխարհի միջև:
Ֆոնդն ամբողջությամբ կհոգա ընտրված մասնակիցների ուսման ծախսեըր՝ մինչև 14.000 եվրո ընդհանուր արժողությամբ: Կրթաթոշակային ծրագրին դիմելու համար մասնակիցները պետք է ունենան առնվազն բակալավրի որակավորում, պարտադիր անցնեն LUISS բիզնես դպրոցի ընդունելության թեստ, և անցնեն ընդունելության համար անհրաժեշտ բոլոր փուլերով: Վերջնաժամկետը՝ 31 մայիսի 2018թ.
Մանրամասների համար այցելեք պաշտոնական կայք այստեղ:
Հայտը ներբեռնելու համար սեղմեք այստեղ:   

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register