ՈՒՇԱԳՐԱՎ ՖՈւՏԲՈԼԱՅԻՆ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

martin

Ֆուտբոլի ակումբային մրցաշարի թիմերին՝  ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հնարավորություն է տրվում վնասվածք ստացած կամ հուսախաբ արած ֆուտբոլիստների փոխարեն փոխարինողներ գտնել: Խաղացողների համար էլ սա այլ՝ առավել սրտամոտ ու բարձր վարձատրող ակումբներում  հայտնվելու  հնարավորություն է: Որպես կանոն, մրցաշրջանի միջնամասում հազվադեպ են լինում համաշխարհային մակարդակի խաղացողների տեղափոխություններ: Ու դա՝ տրամաբանական է: Որևէ գերակումբ ճանապարհի կեսից չի բաժանվի իր թիմակիցներից:

Ամենակտիվը՝ զույգ տարեթվով հունվարյան տրանսֆերներն են

Աշխարհի կամ Եվրոպայի առաջանությունների մեկնարկից մի քանի ամիս առաջ խաղացողները կտրուկ քայլերի են դիմում, որպեսզի խաղաժամանակ ստանան և մարզավիճակ ձեռք բերեն՝ այդ կերպ հրավիրելով ազգային հավաքականների մարզիչների ուշադրությունը: 2017 թվականի հունվարին վարձակալական հիմունքներով մի շարք հետաքրքիր տրանֆերներ են տեղի ունեցել, որոնք գուցե վրիպել են ֆուտբոլասերների տեսադաշտից: Տրանսֆերի վարձավճարային տարբերակներն ունենում են  6-24 ամիս ժամկետ: Համաձայնագրում կարող է նշված լինել՝ ժամկետի ավարտից կամ միջնամասից ֆուտբոլիստի տրանսֆերը նախանշված գումարով ձեռք բերելու հնարավորության մասին:

Մարտին Օդեգարդ, «Ռեալ»(Իսպանիա) – «Հերենվեն»(Հոլանդիա) – Նորվեգացի վունդերկինդը երկու տարի առաջ, դեռ 17 տարին չբոլորած տեղափոխվեց «Ռեալ»: Նա գլխավորապես հանդես եկավ մադրիդյան ակումբի երկրորդ թիմում: Երկու տարվա ընթացքում պատանին չարդարացրեց սպասելիքները և այժմ 18 ամսով ելույթ է ունենալու Հոլանդիայում՝ փորձելով  այնտեղ բացահայտել իր ունակությունները:

Սիմոնե Ձաձա, «Յուվենտուս»(Իտալիա) –«Վալենսիա»(Իսպանիա) – «Յուվենտուսի» նախկին «ջոկերը» անցած վեց ամիսներին թույլ խաղ ցուցադրեց անգլիական «Վեստ Հեմում», որից հետո համաձայնվեց տեղափոխվել «Վալենսիա»: Իսպանական ակումբը ամռանը Պակո Ալկասերին վաճառելուց հետո դժվարին կացության մեջ է հայտնվել և հարձակվողի կարիք ունի:

Ստեֆան Յովետիչ, «Ինտեր»(Իտալիա) – «Սևիլիա»(Իսպանիա) – «Ֆիորենտիանայի» նախկին աստղը այդպել էլ չկարողացավ իր հրաշալի խաղը ցուցադրել ո՛չ «Մանչեսթեր Սիթիում», ո՛չ էլ «Ինտերում»: Մոնտենեգրոյի հավաքականի ավագին լավ տարբերակ առաջարկեց Իսպանիայի չեմպիոնի կոչման համար պայքարող «Սևիլիան»:

Հոլգեր Բատշտուբեր, «Բավարիա»(Գերմանիա) – «Շալկե»(Գերմանիա) – Գերմանիայի հավաքականի 27-ամյա խաղացողը բազմաթիվ վնասվածքների պատճառով վերջին տարիներին չի կարողանում կայուն խաղ ցուցադրել: Շշուկներ կային, որ նա կարող է տեղափոխվել «Մանչեսթեր  Սիթի», որը  գլխավորում է նրա նախկին մարզիչ Պեպ Գվարդիոլան: Բատշտուբերը, սակայն, նախընտրեց մնալ Գերմանիայում:

Խեսե, ՊՍԺ (Ֆրանսիա) – «Լաս Պալմաս»(Իսպանիա) – «Ռեալի» սանը ամռանը 25 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Փարիզ, սակայն վեց ամսվա ընթացքում այդպես էլ չկարողացավ տեղ գրավել մեկնարկային կազմում: «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերի տեղափոխությունից հետո Խեսեն խելամիտ որոշում կայացրեց և վերադարձավ Իսպանիայի առաջնություն: «Լաս Պալմասը» հրաշալի խաղ է ցուցադրում և Խեսեի համար հետաքրքիր տարբերակ է: Ընդ որում, ՊՍԺ-ն վճարելու է խաղացողի հսկայական աշխատավարձի մեծ մասը: Անցած ամիս թանկարժեք և աղմուկ հանած տրանսֆերների մասին մեկ տողով՝ ստորև.

1. Օսկար, «Չելսի» (Անգլիա) – «Շանհայ»(Չինաստան), 60 միլիոն ֆունտ ստերլինգ:

2. Յուլիան Դրաքսլեր, «Վոլֆսբուրգ»(Գերմանիա) – ՊՍԺ (Ֆրանիսա), 34 միլիոն ֆունտ:

3. Գաբրիել Ժեսուս, «Պալմերիաս»(Բրազիլիա) – «Մանչեսթեր Սիթի»(Անգլիա), 27 միլիոն ֆունտ:

4. Գոնսալու Գեդիշ, «Բենֆիկա» (Պորտուգալիա) – ՊՍԺ(Ֆրանսիա),  25.5 միլիոն ֆունտ:

5. Դիմիտրի Պայետ, «Վեստ Հեմ» (Անգլիա) – «Մարսել» (Ֆրանսիա), 25 միլիոն ֆունտ:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register