«ԹՈւՐՔԻԱՅՈւՄ ԶԱՐՄԱՑԱԾ ԵՆ ՀԵԾԱՆՎՈՐԴ ԱՐԻԱՆԱՅԻՑ»

2

«Ճամփորդը» պատմել է, որ ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլին սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, երկշաբաթյա հեծանվարշավի մեկնարկ է տվել։ Երկու շաբաթվա ընթացքում Արիանան նպատակ ունի անցնել Անատոլիայով ու Իրանի հյուսիսով, և ճանապարհն ավարտել  հայ-իրանական սահմանին տեղակայված Ագարակ քաղաքում։ Այս ծրագրի ընթացքում Արիանան նաև դրամահավաք է անցկացնում՝ COAF-ի հետ համատեղ՝ հանուն երեխաների բարօրության։ Արդեն իսկ հավաքվել է մոտ հինգ հազար դոլար, եթե նույնպես ցանկանաք ծրագրում ձեր ներդրումն ունենալ, կարող եք միանալ դրամահավաքին՝ սեղմելով այստեղ:

3

Արիանայի հետ միասին ճանապարհորդում է նաև մեր գործընկեր Գարեգին Ալեքսանյանը, որը վերադառնալուց հետո ավելի մանրամասն կպատմի տպավորությունների ու դիտարկումների մասին, հիմա նաև ներակայցնում է ֆոտոպատմություններ։ Մեր գործընկերը տպավորված է ճանապարհորդությունից՝ անկախ դժվարություններից․ «Երեկ եղել ենք Գազիանտեպ քաղաքում, նախկին Անտեպ(Այնթափ), հետո երեկոյան գնացել ենք Ռումկալե ամրոցի մոտ, այնտեղ շատ գեղեցիկ էր ու լիճ էլ կար: Քնել ենք բաց երկնքի տակ՝ առանց վրանի, պարզապես քնապարկով»:

4

Գարեգինի տպավորություններով՝ Թուրքիան շատ հետաքրքիր ու հյուրընկալ է վերաբերվել նրանց․«Հիմնական տուրիստական ուղղություններից՝ Ստամբուլ, Անկարա, Կապադովկիա… բավական հեռու ենք, մարդիկ շատ լոյալ են վերաբերվում ինձ՝ որպես լուսանկարչի: Բացի այդ, իմ արտաքինից չեն էլ տարբերակում, որ թուրք չեմ: Երբ ինչ-որ բան է անհրաժեշտ՝ շատ պատրաստակամ օգնում են:

5

Շատ-շատերը, հատկապես քաղաքներից դուրս, շշմած նայում են հեծանվորդ Արիանային՝ հատուկ հեծանվազգեստով, սաղավորտով ու իհարկե նրանց զարմացնում է նաև այն փաստը, որ այդ հեծանվորդն իգական սեռի ներկայացուցիչ է:

6

Մնում ենք որտեղ գիշերը վրա է հասնում, վրա ենք խփում կամ եթե շատ տաք է, հենց բաց երկնքի տակ ենք քնում՝ քնապարկով: Եթե քաղաքում ենք լինում, փոքր հյուրատուն ենք գտնում։ Ճանապարհները շատ զիլ որակով են, հեծանվորդի համար շատ հարմար, բայց լանդշաֆտն էլ շատ արագ փոխվում է, մեկ-մեկ վտանգավոր ու անհարմար վերելքներ կան: Եղանակը շոգ է, միշտ կարճթևով ենք: Գիշերներն էլ տաք է»:

7

Պարզվում է՝ թուրքական հյուրընկալությունը տարբերվում է մերից։ Եթե հայերը սովորաբար հավաքվում են սուրճի շուրջ, ապա թուրքերի մոտ «ծիսակարգը» տարբերվում է․«Այստեղ սովորական սուրճն ու արևածաղիկը ընդհանրապես տարածված չեն, ամեն տեղ տալիս են թեյ՝ փոքրիկ բաժակներով ու շաքարի կտորիկներով: Նույնիսկ հարյուրավոր փոքր թեյարաններ կան, որտեղ միայն թեյ են տալիս ու որտեղ միայն տղամարդիկ ենք հավաքվում: Ասում են, որ կանայք էլ կարող են համենալ բայց միշտ տղամարդկանց եմ տեսնում»:

Սա մեր գործընկերոջ որոշ դիտարկումներն են, մենք հետևողական կլինենք ու կներկայացնենք հետագա ընթացքը։ Մնում է մեր ընկերներին բարի ճանապարհորդություն մաղթել ու անհամբեր սպասել նրանց վերադարձին։

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register