«ԹՈւՄՈ»-Ն ՃԱՆԱՉՎԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՈՐԱՐԱՐ ԴՊՈՐՑ

9

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որը հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս, ֆրանսիական We Demain ամսագրի կազմած վարկանիշում առաջին տեղն է զբաղեցրել։ Այս մասին նշված է կենտրոնի ֆեյսբուքյան էջում։ «Թումոյին» հաջորդում են Սիլիկոնային հովտի AltSchool-ը, ճապոնական Fuji Kindergarten-ը և Steve Jobs Schools-ը (ԱՄՆ)։ «Թումոն» արտադպրոցական ուսումնական նոր միջավայր է, որտեղ 12-18 տարեկան հազարավոր պատանիներ ուսանում են սեփական հանձնառությամբ: Ուղղորդվելով հմուտ մանկավարժների ու մեդիա մասնագետների կողմից՝ ուսանողներն իրականացնում են իրենց անհատական ուսումնական պլանը «Թումո» աշխարհի միջոցով՝ հատուկ մշակված ուսումնական հարթակ, որը պատրաստում է նրանց գործնական աշխատանքների համար։ Մասնագիտացված դասընթացները, դասախոսություններն ու միջոցառումները ուսանողներին հնարավորություն են տալիս կիրառել իրենց գիտելիքներն ու հմտությունները նաև առօրյա կյանքում: Առաջին «Թումո» կենտրոնը բացվել է Երևանում Սեմա և Սիլվա Սիմոնյանների նախաձեռնությամբ 2011թ.-ի օգոստոսի 14-ին։ Կենտրոնը «Թումո» է կոչվել, որովհետև գտնվում է մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի անունը կրող զբոսայգում։ Կենտրոնը նախատեսում է ընդլայնել իր աշխարհագրությունը և մասնաճյուղեր բացել Ջավախքում, Հայաստանի մի շարք քաղաքներում, ինչպես նաև արտասահմանում։

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register