ՏՏ ՄՐՑՈւՅԹ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ՊԱՇՏՊԱՆՈւԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈւԹՅՈւՆՈւՄ

2

Բանակը ևս ժամանակի պահանջներին հավասար քայլելու կարիք ունի, քանի որ  միայն այդպես է հնարավոր հաջողել  «ռազմական գործը»։ Եվ հիմա հայկական բանակը այդ պահանջների հետ քայլելու հնարավորություն ունի։ Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․

ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել 2018թ. ամառային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներլուծելու գործնական  հմտություններ ունեցող զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն: Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև ս.թ. հունիսի 25-ը կարող են գրանցվել հետևյալ հղմամբ այստեղ:

Հարցերի, համար գործում է էլ. փոստ՝ atmk@mil.am, հեռախոս՝+374 10 294416:

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ունեցած գիտելիքներով զինկոչիկները իսկապես  մեծ օգնություն կլինեն բանակի համար։ Շրջակա երկրներում  բանակը՝ ՏՏ մասով շատ ավելի պատրաստված ու հմուտ դարձնելու միտում կա, և ողջունելի է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս կարևորում է մասնագետների կարևորությունը՝ իր շարքերում։ Մնում է տղաներին խաղաղ ծառայություն մաղթել։ 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register