ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՇՆԱՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ 10 ՄԵԹՈԴ

1

Արևի ու ջերմության պակասը մարդը դժվարությամբ է տանում: Այդ «բացը» լրացնելու և մշտապես բարձր տրամադրություն ունենալու համար «Ճամփորդն» առաջարկում է 10 մեթոդ:

1.Սպորտով զբաղվեք, գնացեք յոգայի, աշխատեցրեք մկանները: Օրը մարզանքով սկսելը բարձր տրամադրության կարևոր երաշխքիներից է: Օրվա ընթացքում հնարավորինս շատ շարժվեք, հնարավորություն ունենալու դեպքում՝ գնացեք լողի պարապմունքների:

2. Վաղ արթնացեք, որովհետև դեպրեսիայի մեջ ընկնելու հավանականությունն ավելի մեծ է նրանց մոտ, ովքեր շատ են սիրում քնել: Դրանով դուք ոչ միայն կավելացնեք ձեր բաժին արևային օրվա ծավալը, այլև՝ աշխատունակությունը:

3. Հոգու առույգությունն ու մարմնի առողջությունը պահպանելն անհնար է առանց ճիշտ սննդակարգի: Հատկապես աշնանը շատ օգտագործեք միրգ ու բանջարեղեն: Ձեր ընդունած սնունդը պետք է պարունակի մեծաքանակ վիտամիններ, միկրոէլեմենտներ ու օգտակար այլ նյութեր:

4. Փոխեք ձեր ոճը, նոր սանրվածք ընտրեք: Վաղուց ապացուցված է, որ վարսահարդարի լավ աշխատանքի շնորհիվ հնարավոր է ձերբազատվել վատ տրամադրությունից ու թախծի զգացումից:

5. Ավելի շատ ժամանակ անցկացրեք մաքուր օդում: Քայլքով զբոսանքը կարգավորում է շնչառությունը, բարձրացնում է տոնուսը:

6. Ինչ-որ հաճելի զբաղմունք գտեք: Կարող եք ասեղնագործել, փազլ հավաքել, խաղալ կինետիկ ավազներով, ֆիլմ դիտել…

7. Տխուր մտքերից ձերբազատվելու հարցում կարող են օգնել նորոգման աշխատանքները. կարող եք փոխել ձեր սենյակի պատերի գույնը, կամ ուղղակի փոփոխություններ կատարեք ձեր տան ինտերիերում: Զբաղված լինելով հարմարավետության ապահովմամբ՝ դուք չեք էլ հասցնի տխրել:

8. Աշնանը մի՛ ծանրաբեռնեք ձեր օրգանիզմը: Հանգստացեք: Հանգիստը ևս կարող է նպաստել տրամադրության բարձրացմանը: ժամանակ գտեք հետաքրքիր ֆիլմ դիտելու կամ գիրք կարդալու համար:

9. Շրջեք խանութներով, գնեք ձեզ դուր եկած իրերը:

10. Հաճախ լուսանկարվեք: Աշնանային գունապնակը ձեզ գեղեցիկ լուսանկարներ ստանալու ու գեղեցիկ պահերը հավերժացնելու հնարավորություն կտա:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register