ԹՈՔԵՐԻ ՔԱՂՑԿԵՂԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է 20 ՎԱՅՐԿՅԱՆՈՒՄ ԱԽՏՈՐՈՇԵԼ

2

Սանկտ Պետերբուրգի Պոլիտեխնիկական համալսարանում Doctor AIzimov ինտելեկտուալ համակարգ են մշակել, որը հնարավորություն  է տալիս 20 վայրկյանում ուռուցքային հիվանդություններն ախտորոշել:

Սանկտ Պետերբուրգի Պոլիտեխնիկական համալսարանի կայքում հաղորդվում է, որ Սանկտ Պետերբուրգի բժշկական օգնության մասնագիտացված տեսակների կլինիկական գիտա-գործնական կենտրոնի բժիշկների հետ համատեղ ծրագրային ապահովում է մշակվել, որը հնարավոր է ցանկացած համակարգչի վրա տեղադրել:

Doctor AIzimov-ը հաշված րոպեների ընթացքում  կարող է վերլուծել հիվանդների թոքերի համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքները եւ նկատելի ընդգծված պաթոլոգիայի տեսքով եզրակացություն տալ:

Մեթոդի նորությունն այն է, որ համակարգչային տոմոգրաֆիայի  ծավալուն եւ բարդ գրաֆիկական նկարի փոխարեն նոր ծրագրում ուռուցքը ներկայացվում է կոմպակտ եւ պարզ հիստոգրամների տեսքով:

Նոր համակարգի փակ փորձարկումներն անցկացվել են 2018-ի վերջում: Ըստ ծրագրավորողների՝ Doctor AIzimov-ն ընդունակ է ինքնուրույն սովորել եւ յուրաքանչյուր հաջորդ առաջադրանքը թույլ կտա արագացնել գործըթացը: Գիտնականները մտադիր են  տեխնոլոգիայի արագագործությունը 20-ից 2 վայրկյանի հասցնել:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register