ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՁՈւ

egs

Մենք վաղուց սովոր ենք լսել, որ ձուն լյարդի համար ծանր և խոլեստերինով հարուստ սննդամթերք է: Շատ մարդիկ այն ուղղակի բացառում են իրենց սննդակարգից: Ասյօր, սակայն, դիետոլոգների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամենօրյա սնունդում ձու պետք է օգատգործեն բոլորը: Միայն նրանք, ովքեր տառապում են շաքարային դիաբետից կամ ալերգիաներից, պետք է սահամանփակեն իրենց: Մյուսների համար ձուն շատ օգտակար է:

Կա առնվազն 5 պատճառ՝ օրական գոնե 1 ձու ուտելու

  1. Ձուն դյուրամարս ուտելիք է: Ձվի սպիտակուցը յուրացվում է օրգանիզմի կողմից 98 տոկոսով: Այն նոր բջիջների ստեղծման համար հրաշալի «շինանյութ» է: Անհրաժեշտ է ձու ուտել մկանային զագվածի ավելացման և այն անհրաժեշտ մարզավիճակում պահելու համար:

Օրական 1 ձու  օգտագործելը նաև նպաստում է նիհարելուն, քանի որ լինելով սննդարար, այն արագորեն հագեցնում է. ավելորդ բան չենք ուտում: Հատկապես օգտակար է ձուն ուտել նախաճաշին:

  1. Ձուն հարուստ է վիտամիններով: Այն ներառում է օրգանիզմին անհրաժեշտ վիտամինների ամբողջ շարքը: Մեկ ձվի մեջ պարունակվում է A վիտամինի մեկօրյա նորմայի  5 տոկոսը և  D վիտամինի 10 տոկոսը: Ֆոսֆոր, երկաթ, ցինկ, յոդ, ռեթինոլ, ռիբոֆլավին. այս բոլորըառկա է ձվի մեջ:

Օրական 1 ձու ուտելով կարող եք այլևս չանհանգստանալ տեսողության համար, քանի որ դրանում պարունակվող լյութեին հակաօքսիդանտը պահպանում է աչքի մկանը տարիքային քայքայումից, իսկ A վիտամինը զերծ է պահում հավկուրությունից:

  1. Ձուն պահպանում է օստեոպորոզից: Եփած ձուն ձեր ոսկորների ամրության երաշխիքն է: Ոսկորների փխրունությունը լուրջ խնդիր է շատ մարդկանց և հատկապես 40-ն անց կանանց համար: Հենց այս հարցում ձեզ օգնության կհասնի ձուն:
  2. Ձուն նպաստում է ուղեղի աշխատանքին: Ձվի մեջ պարունակվում է խոլին՝ ուղեղի համար շատ կարևոր նյութ: Այն բարելավում է հիշողությունը, ստեղծագործական մտածողությունը, խթանում է ուղեղի արագ արձագանքը արտաքին գրգռիչներին: Մտավոր աշխատանքի ներկայացուցիչների համար ձուն անփոխարինելի է:
  3. Ձուն նվազեցնում է աթերոսկլերոզի վտանգը. Սննդի մեջ ձու օգտագործելիս արյան մեջ աթերոսկլերոզի մակարդակը չի բարձրանում: Ձվի մեջ խոլեստերինը հավասարակշռված է ֆոսֆաթիդներով: Դրանք խոչընդոտում են անոթներում աթերոսկլերոտիկ կուտակումների առաջացմանը:

Ցանկալի է օգտագործել եփած ձու, առանց կարագի կամ ձիթապտղի յուղի: Դա ամբողջությամբ կազատի ձեզ լյարդի հնարավոր խնդիրներից:

Ի դեպ, բարակ և հեշտ կոտրվող ձվի կեղևը վկայում է  ձվի ցածր սննդայնության մասին: Իսկ կեղևի գույնը ամենևին էլ ձվի օգտակարության ցուցանիշ չէ, ինչպես ընդունված է  կարծել:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register