ԹԵՅԱԽՄՈՒԹՅՈՒՆԸ  ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ

5

Շրջանառվող  լեգենդի համաձայն, թեյը հայտնագործվել է  Չինաստանում՝  Ք.ա 2737 թվականին՝  Շեննոնգ  կայսեր  կողմից: Ու դա եղել է խիստ պատահաբար,  երբ թեյի  տերևը  հայտնվել է կայսեր  ձեռքին գտնված  եռման ջրով բաժակում: Թեյը համարվում  է  չին  ժողովրդի կողմից առանձնացվող  7  անհրաժեշտ բաղադրիչներից  մեկը ( անհրաժեշտ բաղադրիչներ  են համարվում`  վառելափայտը,  բրիձը, ձեթը,  աղը,  սոյայի  սոուսը,  քացախը): Չինական  թեյը  դասակարգվում  է՝ կանաչ,  ուլոնգ,  սպիտակ,  սև,  դեղին  և  այլ գույների կատեգորիաների: Դրանցից զատ գոյություն  ունեն  նաև հոտավետ,  սեղմված թեյերի տեսակներ: Թեյախմությունն ու թեյի մատուցման արվեստը մեծ  Չինաստանում  մեծ տարածում ու նշանակություն  ունեն:

Թեյը  ստեղծում  է  խաղաղ  ու ներդաշնակ  մթնոլորտ: Ի  տարբերություն  ճապոնականի՝  չինական  թեյախմության   ընթացքում  կարևորը  թեյի համն ու բույրն է, թեյի համեմատումը այլ թեյերի հետ, քան թեյախմության բուն արարողությունը: Թեյի արարողության ժամանակ խիստ կարևորություն չի տրվում  ծիսակատարությանը, դրա  նպատակը՝ թեյի առանձնահատկության  գնահատումն ու բացահայտումն  է: Թեյախմության  պատմության  սկիզբն անհայտ  է, մոտավոր հաշվարկներով  այն  ունի   5000  տարվա  պատմություն: Հատկապես տաճարներում՝ թեյը սկզբնապես  օգտագործվել է իբրև դեղամիջոց :  Չինական թեյախմնության արարողությունը  բնութագրվում  է  հետևյալ  բառերով.  խաղաղություն,  հանգստություն, ուրախություն  և  ճշմարտություն: Վանականները  ժամանակի ընթացքում հասկացել են,  որ  թեյի մատուցման  ժամանակ  կարող  են  զուգահեռաբար փոխանցել նաև  իրենց  փիլիսոփայական գաղափարները:

Ժամանակի  ընթացքում  թեյախմությունը  տարածվել է  ամբողջ  երկրում: Թեյախմություն էին  կազմակերպում  ոչ  միայն  կայսերական  ընտանիքները,  այլև  հասարակ  մարդիկ:  Թեյախմության զարգացումը  մեծապես  պայմանավորվում է  փիլիսոփայության   և մշակույթի  տարածման շառավղի ընդլայնման հետ:  Առանց կոնֆուցիականության,  դաոսականության  և  ձեն  բուդդայականության  տարածման՝  այդ զարգացումը չէր լինի: Մարդիկ  հաճախ  չինական  թեյի  արարողությունը  կապում  են դաոսականության  հետ,  որը  շատ  մեծ  ազդեցություն  է ունեցել  թեյի արարողության  ձևավորման  վրա:  «Բնության  ուղին  գոյություն կունենա, ինչ էլ  որ լինի», մի առիթով ասել է Լաո  Ցզին: Թեյախմությունը այդ «բնական  ուղու» անկապտելի  մասն է  կազմում: Դե, ինչ, չթեյե՞նք:

Գոյ Գեղամյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register