Ահաբեկչության նոր դեմքը, որ շատ նման է նախկինին

new-zealand-mosque-attack-ap-img (1)

Մի ֆանատիկ մուտք է գործել մզկիթ և կրակ բացել ներկաների վրա: Նրա համար տարբերություն չկար, տղամարդիկ են, կանայք, թե երեխաներ: Բրենթոն Թարրանթը ոչ մեկին չի խնայել, քանի որ զոհերին չէր դիտարկում որպես լիարժեք մարդ: Երբ սպանում էր 50 մարդկանց, չէր տեսնում, որ այնտեղ մայրեր են, ամուսիններ, ուսուցիչներ: Նա տեսնում էր միայն թշնամիների:

Նոր Զելանդիայի կոտորածը հիշեցնում է բոլորիս, թե ինչքան նման են սպիտակ-ազգայնամոլներն և ջիհադիստները: Նրանք կարծում են, որ վտանգված է իրենց խմբի անվտանգությունը, և համոզված լինում, որ “ինքնապաշտպանությունը” արդարացնում է իրենց արյունահեղ քայլերը: Նրանք շատ հաճախ ծայրահեղական են սոցկայքերում, որտեղ առնչվում են բազմազգ վրդովմունքի ենթամշակույթի հետ: Նոր Զելանդիայում ահաբեկիչներից մեկի զենքի վրա գրված էր շվեդ 11-ամյա աղջնակի անուն, որը սպանվել էր ջիհադիստների կողմից 2017 թվականին:

Իհարկե, դա անտրամաբանական է, թե ինչպես է Ստոկհոլմում կատարված սպանությունը արդարացնում 17 500կմ հեռու գտնվող մուսուլման երեխաների սպանությունը: Բայց երբ էքստրիմիստները հանդիպում են համացանցի մութ անկյուններում, նրանք իրար ոգեշնչում են պարանոյաի և սեփական ճշմարտացիության ավելի մեծ չափաբաժնով: Նրանց թշնամիները ցանկանում են ոչնչացնել իրենց ժողովրդին և իրենց հավատը: Սա գոյատևման պայքար է: Ակնհայտ է, որ չկապակցված վեճերը համաշխարհային դավադրության մի մասն են, որում, մեծ աղմուկից հետո, հաճախ և՛ ջիհադիստները, և՛  նեո-նացիստները մեղադրում են հրեաներին:

Համաշխարհային մասշտաբով, ջիհադիստները սպանել են ավելի շատ մարդկանց, քան սպիտակ ռասիստնրը: Այնուամենայնիվ, արևմուտքում սպիտակ ազգայնական բռնությունը հասնում է ջիհադական բազմազանությանը, իսկ որոշ տեղերում այն անցել է առաջ: Թվերը դժվար է հստակեցնել, բայց արդեն իսկ կան անհանգստանալու ազդանշաններ: Գերմանական բանակում հայտնաբերվել են գաղտնի ամբիցիաներով ծայրահեղական ցանցեր: Արևմուտքը չունի Իսլամական պետություն նման սպիտակ-ռասիստների համարժեք, սակայն շատ ծայրահեղականներ ունեն զենք գնելու հնարավորություն: Վերջին իրադարձությունները նրանց ազատ են արձակել: Օրինակ, Սիրիայի փախստականների ճգնաժամը ստեղծել է պատկեր, որ մահմեդականները մտել են Եվրոպա, իսկ դա մեծացնում է վախերը, որ ոչ-սպիտակները սպիտակներից կշատանան և մի օր իրենց կփոխարինեն:

Սակայն հույս կա: Մեկ այլ պատճառ էլ կա, ինչու են սպիտակ ռասիստական սպառնալիքները համեմատաբար ավելի մեծ, այն է, որ Արևմուտքը ավելի լավ է սովորել ջիհադիստական ուժերին խափանել: 2001 թ. Սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո անվտանգության ծառայությունները մեծ ջանքեր են գործադրել ջիհադիստական խմբերում ներխուժման մեջ,  անձամբ և առցանց լսելով նրանց զրույցները և վերցնելով քարոզչությունը: Քանի որ ջիհադիզմը սահմանները հատում է, հետախուզական ծառայությունները նույնպես սկսել են կիսվել հասանելի տեղեկատվությամբ և միասին են աշխատել: Կառավարությունները ամրապնդեցին ակնհայտ թիրախների պաշտպանությունը, սկսելով ավիացիայի ոլորտից: Նրանք տասնյակ դեպքեր են բացահայտել և հարյուրավոր ջիհադիստներ են ձերբակալել: Աշխատել են ծայրահեղականների հետ՝ նրանց հետ պահեով իրենց գաղափարներից:

Այս բոլոր մեթոդները պիտի օգտագործվեն սպիտակ ռասիստների հանդեպ նույնպես: Շատ ավելի գումար անհրաժեշտ կլինի: Անհեթեթ է, որ Ամերիկայի Հայրենիքի անվտանգության բաժինը ոչ մի փորձագետ չունի ծայրահեղ-աջակողմյան ահաբեկչության ոլորտում: Բայց նույնիսկ մեծ միջոցներով, խնդիրը հեշտ չի լինի: Մարդիկ, ովքեր ռասիստական ելույթներ են գրում օնլայն, հաճախ ձևացնում են, որ իրենք կատակում են: Բազմաթիվ թունավոր հրապարակումների գրողների  մեջ պոտենցիալ մարդասպանների հայտնաբերումը դժվար է: Դժվար կլինի նաև նրանց ծայրահեղական գաղափարներից հետ պահելը: Ջիհադիստների հետ երբեմն խոսում են իմամները, ովքեր հիմնավորում են իրենց ասելիքը տեքստերի միջոցով: Նեո-նացիստների հետ այս հարցը դժվար կլինի, սակայն հասարակության կողմից արհամարհանքը, ինչպես նաև խորհրդատվությունը կարող է օգնել: Զգայունությունը էական է: Շատ ոչ բռնի մարդիկ կիսում են ծայրահեղականների մտահոգությունները, չնայած ավելի մեղմ ձևով: Եվ ճիշտ այնպես, ինչպես ջիհադիզմի դեմ պայքարը պետք է կարգավորվի այնպես, որ խաղաղ մուսուլմանները չտուժեն, այնպես էլ սպիտակ ծայրահեղության դեմ պայքարը պետք է խուսափի խաղաղ ապրողների դեմ ուղղված քայլերից, հատկապես այն դեպքերում, երբ մարդիկ դեմ են ներգաղթին կամ էլ երբեմն ասում են ռասիստական բաներ առցանց:

Դա պայթյունավտանգ խնդիր է, և ավելի հեշտ կլինի լուծել այն, եթե հայտնի քաղաքական գործիչները դադարեցնեն վառված լուցկիներ նետել այս թեմայի շուրջ: Երբ Դոնալդ Թրամփը կոչում է ներգաղթյալների հոսքը «ներխուժում», նա ծածկում է նրանց, ովքեր կխոչընդոտեն ներգաղթին բռնի կերպով: Նմանապես, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, երբ նա պնդում է, որ հրեական միլիարդատերը պատրաստվում է Եվրոպա հեղեղել մուսուլման միգրանտներին՝ քրիստոնեական մշակույթը ճնշելու համար: Ինչպես նաև Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանը, երբ ասում է, որ Նոր Զելանդիայում հրաձիգը թուրքերի դեմ մեծ դավադրության մի մասն է: Ի հակադրություն, Նոր Զելանդիայի վարչապետ Ջեսինդա Արդդենը ճիշտ քայլ է կատարել: Նա հագել է գլխաշոր, ցույց տալով, որ մահմեդականների վրա հարձակումը հարձակում է ողջ Նոր Զելանդիայի վրա: Նա խստացնում է երկրի զենքի հանդեպ վերահսկողությունը: Նա ցույց է տվել, որ  հարձակումը Նոր Զելանդիայի հանդուրժողականության և բացության արժեքներին, ըստ էության, նրանց ամրապնդելու պատճառ է:

Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել Շրի Լանկայում եկեղեցիների և հյուրանոցների համախմբված ահաբեկչական ռմբակոծությունների շարքը, որոնց պատճառով գրեթե 300 հոգի զոհվել է: Ողջ ուշադրությունը սևեռված է  կառավարության վրա, քանի որ նրանց չի հաջողվել գործողությունների կատարումը կասեցնել:

Նշվում է, որ ազգային հետախուզական գործակալությունները նախազգուշացրել էին իրենց անհանգստության մասին դեռ ապրիլի 4-ին: Ապրիլի 9-ի նամակում ազգային հետախուզության պետը նույնիսկ կասկածյալներ է անվանել, այնպիսի մանրամասներ, որոնք շատ հազվադեպ են հայտնի լինում մինչև իրադարձությունների ի կատար գալը: Իսկ հարձակումներից անմիջապես առաջ լրտեսական գործակալությունների օտարերկրյա գործընկերները կրկին ահազանգել էինն Շրի Լանկայի իշխանություններին, որ կրոնական պաշտամունքի վայրերը, հատկապես կաթոլիկ եկեղեցիները և զբոսաշրջիկների սիրած վայրերը կարող են թիրախավորված լինել:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register