ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՆԱԽԱՏՈՆԱԿԸ

  • ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՆԱԽԱՏՈՆԱԿԸ
  • ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՆԱԽԱՏՈՆԱԿԸ
  • ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՆԱԽԱՏՈՆԱԿԸ
  • ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՆԱԽԱՏՈՆԱԿԸ
  • ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՆԱԽԱՏՈՆԱԿԸ
  • ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՆԱԽԱՏՈՆԱԿԸ
  • ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՆԱԽԱՏՈՆԱԿԸ
  • ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՆԱԽԱՏՈՆԱԿԸ

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Տեառնընդառաջը` 40-օրյա մարդեղացյալ Աստվածորդու՝ մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնը։

Բերկրառատ տոնի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան։ Տերունի օրվա կապակցությամբ, ուղեկցությամբ հոգևորականների թափորի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իջավ Մայր Տաճար, ուր կատարվեց Երեկոյան ժամերգություն:

Հավարտ ժամերգության, հանդիսապետությամբ Նորին Սրբության, տեղի ունեցավ նախատոնակ, ապա նաև` տարվա առաջին Անդաստանը, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս կողմերը: Այնուհետև «Քրիստոս փառաց» հոգեզմայլ տաղի երգակցության ներքո Մայր Տաճարի Իջման Ս. Սեղանի կանթեղից վառված մոմով Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսապարգև լույսը փոխանցեց ներկա հավատավոր ժողովրդին:

Նախատոնակից հետո հանդիսավոր թափորն ուղղվեց դեպի միաբանական շենքի շրջաբակ, ուր, ներկայությամբ բազում հավատավոր հայորդիների, ձեռամբ Ամենայն Հայոց Հովվապետի, վառվեց Տեառնընդառաջի խարույկը:

Խարույկի շուրջ Մայր Աթոռի միաբանները և Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները հանդես եկան հոգևոր և ազգային երգերի կատարումներով:

Վերջում Նորին Սրբությունն օրհնեց ներկա բարեպաշտ ժողովրդին և տոնի առիթով փոխանցեց իր բարեմաղթանքները:

Լուսանկարները՝ Դավիթ Հակոբյանի

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register