ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈւԹՅԱՆ ՊԱՍՏԱՌՆԵՐԸ

mayka

Թավշյա հեղափոխությունն առանձնացավ ոչ միայն սիրով ու համերաշխությամբ, այլև պաստառների բովանադակության առումով: Ապրիլի 13-ից սկսված հեղափոխությունը մինչ այսօր անցնելով քաղաքից քաղաք, փողոցից փողոց՝ գրանցեց պաստառների ձևի ու բովանդակության զարգացման յուրահատուկ դինամիկա: Ներկայացնում ենք դրանց մի մասը:

Ապրիլի 14-ին ցուցարարները դուրս եկան փողոց «Ապրիլի 9-17-ը համախմբվենք հանուն Հայաստանի փրկության» պաստառով:

1

Ապրիլի 17-ին ակտիվացավ երիտասարդության և ուսանողների ներգրավվածությունը: «Ազգ+ուսանող=հաղթանակ» բովանադակությամբ պաստառները հեղեղեցի փողոցները:

2

Ապրիլի 18-ից առաջին պլան մղվեցին ոստիկանություն-հասարակություն համերաշխությունն և ոստիկանությանը խաղաղ անհնազանդությանը միանալու կոչերով պաստառները: «Ցուցարար+ոստիկան=հաղթանակ», «Ոստիկանը մերն ա» բովանդակությամբ պաստառներն «ամենաթոփերից» էին:

3

4

Ապրիլի 19-ից մեկնարկեց «Սերժին դեմ ես, սիգնալ տուր» պաստառների շքերթը: Մայրաքաղաքի ու մարզերի տարբեր փողոցներում խաղաղ աննհնազանդություն իրականացնող ցուցարարաները փողոց դուրս եկան հենց այս պաստառներով:

5

6

Ապրիլի 20-ին հումորը դավադրաբար «ներխուժեց» պաստառներ: «NIKOL. Just do it», «NikALL. Connecting people» կարգախոսներն արագ տարածվեցին ոչ միայն ավանդական պաստառների, այլև մեքենաների վրա, անգամ սոցիալական ցանցերում: «Քայլ արա մերժիր Սերժին», «Եթե դեմ ես, սիգնալ տուր», «ՈՉ բռնապետությանը» պաստառների ապրիլի 21-ին փոխարինելու եկան «Ես արել եմ իմ քայլը. բերման ենթարկեք ինձ» բովանդակությամբ պաստառները:

22

7

Ապրիլի 22-ից «դուխը» դարձավ ամենաշրջանառվող բառը մայրաքաղաքում ու մարզերում: «Դուխով հանուն հայրենիքի», «Նիկոլը ես եմ», «Պահանջում ենք Նիկոլին», «Տղա էս, քայլ արա» այդ օրվա ամենատարածված պաստառներն էին:

norgex

19

8

 

Ապրիլի 23-ին՝ Նիկոլ Փաշինյան-Սերժ Սարգսյան բանակցությունների ձախողումից հետո հանրությունը փողոց դուրս եկավ «Մարտի 1 չի լինելու» բովանդակությամբ կոչերով ու պաստառներով: Այդ օրն առանձնացել են «Կեցցե նոր Հայաստանը», «Ոստիկան միացիր», «Ազատ, Անսերժ Հայաստան», «Ես այն Հայաստանն եմ, որ վաղն է գալու», «Ես եմ 7%-ը», «Կեցցե այն Հայաստանը, որն այսօր է եկել», «Քայլ արա, կերտիր երկիր» պաստառները:

16

15

12

Ապրիլի 24-ին մեր լուսանկարիչը որոշել էր երկարատև բացակայությունց հետո ի վերջո տուն գնալ, ուստի այդ օրվանից պաստառներ չենք կարող ներկայացնել ձեր ուշադրությանը: Ապրիլի 25-ից խաղաղ անհնազանդությունները վերսկսվեցին նոր թափով:

11

Ապրիլի 25՝ «Ազատ, անկախ ուսանող», «Մարմարաշենը Նիկոլի հետ է», «Մերժիր ռեժիմին», «ՀՀԿ հեռացիր», «Անտի-ժիլետ խումբը ողջունում է ձեզ:

28

marm

13

Ապրիլի 28-ին թավշյա հեղափոխության մասնակիցները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ եղան Դիլիջան, Իջևան, Վանաձոր քաղաքներում: «Մենք ենք տերը մեր երկրի»,«Նիկոլ վարչապետ», «Պիջակ հեռացիր», «ՆԻկոլ դբա լավը», «Հեղափոխություն լինելու ա», «ՀՀԿ, ազիզ, լա դինջացի», «Գնա մերժիր արի սիրեմ», «Ա՜ Նիկոլ, մեր սերը քեզի դզըմ ա՞», «Քայլ արա դբա լավը», «Խոպանը մերժում է ՀՀԿ-ին», «Հայաստանը առանց պրոֆեսիոնալ դավաճանների»:

20

18

Հաջորդող օրերին արդեն պաստառներին հայտնվեցին կոնկրետ տեղանուններ նշող գրություններ՝ «Բյուրեղավան. հաղթանակ. Նիկոլ վարչապետ», «Մենք բդի լաբ ապրինք», ۫«ՀՀԿ դու քաշվար, Հոկտեմբերյանը քաշած գալիս ա», «Գառնիից Ջրվեժ ժողովուրդը ձեր հետ ա», «Մեր կամքը քարից էլ ամուր է, մեր հոգին հանձնվել չգիտի»:

varch

17

mayka

Պաստառների քրոնիկոնն արձանագրեց Տաթևիկ Սարգսյանը:
Լուսանկարները՝ Գարեգին Ալեքսանյանի 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register