ՏԱՐՎԱ ՆՈՐԱՁԵՎ ԳՈՒՅՆԵՐԸ. ԱՇՈՒՆ-ՁՄԵՌ 2017-2018

2

2017-ի գլխավոր գույնը կարմիրն է: Կարմիր կարող է լինել ինչպես պայուսակը, այնպես էլ աշնանային վերնազգեստն ու կիսաբաճկոնը: Կարմիրը կարելի է  համատեղել տարբեր գույների հետ: Կարևորն այն է, որ ինչ-որ կարմիր իր, այնուամենայնիվ, կրեք: Ի դեպ, կարմիրը նորաձև է համարվում ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց համար: Վառ կարմիրը կարելի է փոխարինել նաև կարմիրի այլ երանգներով:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս շատ նորաձև է բորդոն: Այն գրավիչ է թե՛ առաձին, թե՛ այլ գույների համադրությամբ:

3

Այս տարի թրենդում է նաև բաց վարդագույնը: Առաջին հայացքից կարող է թվալ, որ այս գույնը հարմար է թեթև ամառային շրջազգեստների համար: Այո թվալ, քանի որ իրականում գեղեցիկ են նայվում նաև բաց վարդագույն «վադալազկաները» կամ բարակ աշնանային վերարկուները: 2018 թվականի ամենաթրենդային համադրությունն ստանալու համար մասնագետները խորհուրդ են տալիս բաց վարդագույնը համադրել կարմիրի հետ, իսկ արիստոկրատ տեսք ունենալու համար, նրանք նախընտրելի են համարում բաց վարդագույնի և արծաթագույնի համադրությունը:

4

Այս աշուն նորաձև են դիտարկվում շագանակագույնի բոլոր երանգները: Մասնագետների կարծիքով էլեգանտ տեսք ստանալու համար բաց շագանակագույնը լավագույն ընտրությունն է: Լինելով ունիվերսալ գույն՝ այն հարմար է ինչպես գործնական, այնպես էլ ռոմանտիկ հանդիպումների ու երեկույթների համար:

Մուգ կապույտը ինքնավստահության դրսևորման և ինչ-որ չափով՝ անփոխարինելի համարվող սևից հրաժարվելու համարժեք է դիտարկվում: Խորհուրդ է տրվում կիրառել կապույտի ու սևի համադրությունը:

5

Մոխրագույնը նորաձև է ողջ ձմռանը: Այն կարող եք օգտագործել որպես փոքրիկ դետալ ձեր լուքում, կամ ոտքից գլուխ պարուրվել մոխրագույնի մեջ:

7

Զմրուխտի ու փիրուզագույնի միաձուլումն ու երանգները ևս նախընտրելիների շարքից են: Դրանք դիմացինին լավատեսության ու ներքին հզոր էներգիայի զգացողություն են հաղորդում:

6

Ոսկեգույն լայմ: Սա էներգետիկ կանաչի ու ոսկեգույնի միաձուլումն է, որը   թարմություն է բերում աշնանային գունապնակ:

8

Մոդայիկ գույների «ոսկե ֆոնդում» այսուհետ կարող է հայտնվել նաև երկնագույնը: Վերջին հավաքածուներում դիզայներներն սկսել են ավելի հաճախ օգտագործել այս երանգը: Այն թույլ է տալիս ստանալ վառ ու ձգող կերպարներ:

9

Autumn Maple: Սա այն գույնն է, որն անմիջապես ասոցացվում է աշնան հետ: Ցրտերն ընկնելուն պես հենց այս երանգն են ստանում թխկենու տերևները: Այն համարվում է  նորաձևության ներկապնակի ամենատաք գույնը:

10

Նորաձևության վերջին «աղաղակը» լսելի դարձրեց՝

Տաթևիկ Սարգսյանը

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register