Ծնողների սխալներ, որոնք երեխայի մոտ բռնության նկատմամբ հանդուրժողականություն են ձևավորում

0

Ինչպե՞ս մեծացնել երեխաներին, որպեսզի նրանք ապագայում չդառնան բռնության զոհ կամ բռնարար: Երեխային մեծացնելիս պետք է բացառել ամենը, ինչ բռնության նկատմամբ հանդուրժողականություն է ձևավորում: Առօրյայում, սակայն, ծնողների մեծ մասն անգիտակցաբար ճիշտ հակառակն է անում:

Ինչո՞ւ է պետք երեխաների մոտ ձևավորել բռնության ընկալումը: Երբ ձեր դուստրը սկսի հանդիպել տղաների հետ, նա պարզապես չի նկատի, որ իր հետ սխալ են վարվում, քանի որ նրա հետ միշտ հենց այդպես են վարվել: Իսկ երբ ձեր որդին սկսի հանդիպել կանանց հետ, նա չի հասկանա, որ իրեն սխալ է պահում, քանի որ նրա մոտ ձևավորված չէ անձնական սահման­ների նկատմամբ հարգանքը:

Մասնագետները նշում են ծնողների ամենատարածված սխալ քայլերը, որոնք խանգարում են երեխաներին հասկանալ թույլատրելիի և անթույլատրելիի սահմանագիծը:

Սև արկղի վերծանումը

Երբ երեխային նեղացրել են, պետք չէ նրան հարցնել կամ ասել, թե ինչու են քեզ ծեծել, ինչ ես արել, որ ուսուցչուհին վիրավորել է քեզ, ինչու վերցրիր նրա խաղալիքը, այ դրա համար պետք չէր դասի ժամանակ խոսել…

Սա վտանգավոր է այնքանով, որ երեխային սովորեցնում է սեփական անձի մեջ տեսնել ուրիշների վատ վերաբերմունքի պատճառը: Ապագայում սա կարող է հանգեցնել նրան, որ կինը, որին ծեծում է ամուսինը, անկեղծորեն կհավատա, որ հենց ինքն է դրդել ամուսնուն, որ խնդիրն իր մեջ է: Իր հերթին էլ ամուսինը կկարծի, որ «նման բանի» համար կարելի է և հարվածել:

Բռնության պատասխանատուն միշտ բռնարարն է:

Ոչ արժանապատիվ վարքը չունի որևէ արդարացում:

FullSizeRender (2)

Լավ կողմի մասին մտածիր

Երեխան վատ է զգում այն խմբակում, որը հաճախում է: Սիրում է մարմնամարզությունը, սակայն չի սիրում խմբում մարզվող աղջիկներին: Սիրում է ըմբշամարտը, սակայն տղաները ծաղրում են: Իսկ ծնողներն ասում են. «Լավ կողմի մասին մտածիր: Չէ որ դու սիրում ես մարմնամարզությունը: Հետո՞ ինչ, որ տատիկը ծիծաղում է վրադ: Բայց չէ՞ որ նա քեզ սիրում է»:

Այս դեպքում վտանգն այն է, որ երեխան ապագայում իր զուգընկերոջ հետ հարաբերություններում կսկսի անտեսել իր նկատմամբ ոչ արժանապատիվ վերաբերմունքը:

…ինչ արած, գոնե չի խմում, չի ծեծում, սիրում է ինձ, երեխաների հետ է խաղում, նրանց տակդիրներն է փոխում, գումար է վաստակում և այսպես շարունակ:

3

Քեզ թվաց

Երեխան ասում է, որ դուք իրեն նեղացրել եք, իսկ դուք պատասխանում եք, որ դա իրեն թվացել է, ինքը ձեր սիրելի երեխան է և դուք չեք կարող նեղացնել:

Վտանգը. երեխան սովորում է հաշվի չառնել սեփական զգացմունքները և առաջնորդվում է ուրիշների զգացմունքներով:

«Ի՞նչ ես խոսում: Դու իմ սիրելի կինն/ամուսինն ես, ինչպե՞ս ես կարող էի քեզ դավաճանել, ինչպե՞ս կարող էի ես քեզ խաբել»,- արդյո՞ք կցանկանայիք, որ ձեր երեխան ապագայում նման իրավիճակում հայտնվեր:

Երեխայի զգացմունքները հաշվի չառնելով՝ դուք նրան նաև սովորեցնում եք չվստահել ինքն իրեն: Սրա արդյունքում երեխան այդպես էլ չի սովորի մտերիմների զգացմունքներին հարգանքով վերաբերվել:  Նա ինքը կստիպի նրանց տառապել:

FullSizeRender (3)

Բայց ախր ես քեզ սիրում եմ

Երեխան խնդրում է իրեն չգրկել, չհամբուրել, սակայն ի պատասխան լսում է. «Ախր ես քո հայրն եմ, ես ցանկանում եմ համբուրել քեզ»: Կամ էլ դուք հյուր եք գնում և ստիպում եք երեխային նրա կամքին հակառակ համբուրել տատիկին և պապիկին:

Ինչո՞վ է հարկադրանքը վտանգավոր: Դուք ցանկանո՞ւմ եք, որ 14 տարեկանում ձեր աղջիկը միանգամից հանձնվի, երբ տարիքով մեծ  ինչ-որ դուրսպրծուկ սկսի նրան ներշնչել, որ իրեն սիրում է, իսկ նա կզիջի, քանի որ հայրը նրա հետ հենց այդպես էր վարվում: Դուք ցանկանո՞ւմ եք, որ 20 տարին հազիվ բոլորած ձեր տղային ձերբակալեն բռնաբարության համար, քանի որ նա սովոր է, որ համբուրելու փորձին «ոչ» պատասխանը ոչինչ չի նշանակում և պետք չէ կանգ առնել:

Երեխայի մարմնի անձեռնմխելիությունը պետք է սրբորեն պահել: Ոչը նշանակում է ոչ: Սովորեցրեք երեխային ասել ՈՉ: Սովորեցրեք նրան կանգ առնել, երբ ՈՉ են ասում:

Վտանգը բռնության արդարացման մեջ է:

Դու նրան դուր ես գալիս

«Մայրիկ, ինչու՞ է նա անընդհատ անհանգստացնում ինձ»:

Երբեք, ոչ մի դեպքում չասեք այս ահավոր արտահայտությունը. «դու նրան դուր ես գալիս»:  Դուք իրո՞ք կարծում եք, որ դա է պատճառը:  Միգուցե պատճառն այն է, որ վերջինս ցանկանում է նրա հետ խաղալ:  Կրկին ո՛չ:

Տղան չի նեղացնում աղջկան այն պատճառով, որ հավանում է վերջինիս կամ ցանկանում է խաղալ նրա հետ: Պատճառն այն է, որ տղան չի կարողանում նորմալ արտահայտել իր համակրանքը և ասել աղջկան, որ ցանկանում է խաղալ նրա հետ:

Վտանգը. աղջիկները սկսում են ճշմարիտ համարել. «խփում է, ուրեմն սիրում է» արտահայտությունը, իսկ տղաները սովորում են արտահայտել իրենց համակրանքը ստորացումների միջոցով, բայց ոչ երբեք հոգատարության, հարգանքի և բարի խոսքերի: Եվ արդյունքում ստացվում է, որ անհանգստացնել և նեղացնել կարելի է, իսկ մյուս կողմից էլ եթե դու նրան դուր ես գալիս, ապա պետք չէ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ նման վերաբերմունքը քեզ տհաճ է:

FullSizeRender

«Իսկ դու նրան ասա…»

Հաճա՞խ եք անդրադառնում արդյոք այն հարցին, թե ինչ է ձեր երեխան խոսում մյուսների հետ: Պատահո՞ւմ է, որ նրան խորհուրդներ տաք, թե ում ինչ ասի, երբ նա ձեզնից խորհուրդ չի հարցնում:

Եթե այո, ապա այլևս նման բան մի՛ արեք: Արդեն հասուն տարիքում ձեր երեխայի հետ այդպես կարող է վարվել նաև նրա կողակիցը: Ձեր տղան կամ աղջիկը պարզապես չեն հասկանա, որ նման վերաբերմունքն անթույլատրելի է: Ընտանիքում, առհասարակ, կնոջ/ամուսնու կողմից շփման վերահսկողությունից էլ սկսվում է հոգեբանական բռնությունը:

FullSizeRender (4)

«Այդ ի՞նչ ես հագել»

Եթե դուք երեխայի հագուստի վերաբերյալ մշտապես քննադատական դիտողություններ եք անում, նրա համար սովորական է դառնում ուրիշների արտաքին տեսքը քննարկելը:

Ապագայում էլ ձեր աղջիկը չի հասկանա, որ իր ընտրյալը տգեղ է վարվում, երբ քննադատում է նրա կազմվածքը:

FullSizeRender (5)

Ավելորդ քաղաքավարություն

Հանրային տրանսպորտում արբեցողն անհանգստացնում է ձեզ, երբ երեխայի հետ եք: Ինչ որ մեկը կոպտում է ձեզ խանութում: Ուսուցչուհին կամ ոմն ավագ բարեկամուհի սովորեցնում է ձեզ, թե ինչպես պետք է դաստիարակեք երեխային (նրա ներկայությամբ):

Ի տարբերություն նրա՝ դուք լավ եք դաստիարակված և կոնֆլիկտներից խուսափելու համար վախենում եք կոպիտ լինել:  Եվ լուռ ժպտում եք:

Եվ երեխան էլ սովորում է ձեզ պես ժպտալ ի պատասխան այն բանի, երբ խախտում են իր անձնականի սահմանները՝ անգամ չփորձելով պաշտպանել դրանք:

FullSizeRender (6)

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register