ՍՈւՐՃԻ Ու ԹԵՅԻ ՏՈՆ ԵՐԵՎԱՆՈւՄ

2

Հոկտեմբերի 19-20-ը երեւանցիների ու քաղաքի հյուրերի համար խոստանում է հետաքրքիր լինել: Այդ օրերին հատկապես թեյի ու սուրճի սիրահարներին իսկական տոն է սպասվում:

Պրոմ Էքսպո և Ազդ ընկերությունների նախաձեռնությամբ արդեն 2-րդ անգամ Երևանի Կարապի լճի տարածքում կանցկացվի Սուրճի և թեյի ամենամյա փառատոնը:

Փառատոնի մասնակիցները հնարավորություն կունենան վայելել սուրճ և թեյ՝ համեղ աղանդերով, մասնակցել համտեսին ու գնել սուրճ ու թեյ՝ մեծածախ գներով:

Հատուկ տեղադրված տաղավարներում հյուրերին հնարավորություն կտրվի մասնակցելու աշխարհի տարբեր ժողովուրդների թեյախմության արարողություններին (Վիետնամ, Չինաստան, Հնդկաստան, Կորեա) և ծանոթանալու այդ երկրների՝ թեյ պատրաստելու ու ըմպելու ազգային սովորություններին: Փառատոնի ուշադրության կենտրոնում կլինեն նաև հայկական դեղաբույսային և լեռնային թեյերն ու խոհարարական պարագաները:

Փառատոնի մեկնարկի օրն կանցկացվի Հայ բարիստաների առաջնություն, որը կգնահատի միջազգային ժյուրին: Բարիստաների առաջնությունը սուրճին վերաբերող մրցույթներից ամենաբարդն ու ամենահեղինակավորն է: Մասնակիցը պետք է 15 րոպեների ընթացքում հասցնի ներկայացնել իրեն և իր պատրաստած սուրճը և պատրաստի սուրճի հետևյալ տեսակները՝ 4 բաժակ էսպրեսո, 4 բաժակ կապուչինո, 4 բաժակ հայկական սուրճ ավազի վրա և 4 բաժակ իր հեղինակած սրճային խառնուրդը: Մասնակիցներին գնահատելու է միջազգային ժյուրին:
Փառատոնի անցկացումն ուղեկցվելու է շոու ծրագրով, որի ընթացքում բեմահարթակին ելույթ են ունենալու ազգային ու էստրադային խմբեր, ինչպես նաև DJ: 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register