ՍՈՒՐՃԸ ԿԱՐՈՂ Է ՊԱՅՔԱՐԵԼ ՊԱՐԿԻՆՍՈՆԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ

կ

ԱՄՆ-ի Ռաթգերի համալսարանի բժշկական դպրոցի տնօրեն, նյարդաբան Մարալ Մուրադյանի (Maral Mouradian)  գլխավորությամբ հետազոտողները պարզել են, որ սուրճը կարող  է պայքարել Պարկինսոնի հիվանդության եւ դեմենցիայի դեմ:

Հետազոտությունը հրապարակվել է ամերիկյան առաջատար Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:

Մկների վրա փորձերը ցույց են տվել, որ սուրճի մեջ պարունակվող նյութերը կանխում են ուղեղում տոքսիկ սպիտակուցի կուտակումը: Խոսքը ալֆա սինուկլեինե սպիտակուցի մասին է, որը զուգորդվում է Պարկինսոնի հիվանդության եւ Լեւի մարմնիկներով դեմենցիայի հետ (DLB):

Գենետիկորեն երկու հիվանդությունների զարգացման վտանգին ենթարկված կրծողների վրա թեստերը ցույց են տվել, որ արդեն 6 ամսից կոֆեինի եւ EHT միացության զուգակցությունը կանխում է ալֆա սինուկլեինի կուտակումը:

EHT-ն՝ էյկոզանոիլ-5-հիդրոքսիտրիպտամիդը, պարունակվում է սուճի հատիկների արտաքին կեղեւում:

Գիտնականները հույս ունեն, որ կոֆեինը եւ EHT-ն կարելի է միավորվել դեղամիջոցում, որը կօգնի Պարկինսոնի եւ DLB-ի բուժման ժամանակ:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register