Սթրիթ-արթի մրցույթ՝ նախարարությունից

38680501_364520667418894_5803652061404856320_n (1) (1)

Մամուլում հաճախ են հայտնվում հոդվածներ այն մասին, որ Հայաստանը չափից է կենտրոնացած Երևանի վրա։ Քաղաքը զարգանում է, բայց արի ու տես, որ մոտակա շրջանները չեն զարգանում ու գտնում են վատթար վիճակում։ Կարծես թե, սահմաններն արդեն քանդվում են ու  կամաց-կամաց, հուսանք՝ հետևողականորեն անցնում ենք հարակից մարզերին, քաղաքներին ու գյուղերին։

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը տարածել է հայտարարություն, որի մեջ  առաջարկում է հետաքրքրվածներին սթրիթ-արթ ոճի էսքիզներ ուղարկել,  մրցույթն իրականացվելու է Իջևան քաղաքում։ Ահա մրցույթի մանրամասները․

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) հայտարարում է «Սթրիթարթի» էքսիզների բաց մրցույթ:

Մրցույթն իրականացվում է ՀՀ 2018 թվականի երիտասարդական մայրաքաղաք Իջեւանում Երիտասարդության միջազգային օրվան՝ օգոստոսի 12-ին, նվիրված միջոցառումների շրջանակներում:

 Մրցույթին կարող են մասնակցել հետաքրքրված երիտասարդները (16-30 տարեկան), ովքեր սիրում են ստեղծագործել եւ ունեն հետաքրքիր գաղափարներ:

 Աշխատանքների համար առաջարկվող խորագրերն են՝

հավասար հնարավորություններ

խաղաղություն

հեղափողություն

բնապահպանություն:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`

էսքիզը

գաղափարի համառոտ նկարագրությունը՝ հաշվի առնելով դրա իրագործման տեղանքը

հեղինակի(ների) համառոտ ինքնակենսագրություն:

Էսքիզները ուսումնասիրվելու են Իջեւանի քաղաքապետարանի եւ արվեստի դպրոցի մասնագետների կողմից: Լավագույն 4 էսքիզները օգոստոսի 12-ին կպատկերվեն Իջեւանի նախկին գորգագործական կոմբինատի պատերին: Պատերի նկարներին կարող եք ծանոթանալ հայտարարությանը կից:

Անհրաժեշտության դեպքում հաղթած էսքիզների հեղինակների տեղափոխումը Երեւանից Իջեւան եւ հակառակ ուղղությամբ կիրականացվի Նախարարության կողմից:

 Պատերին նկարելու համար հեղինակներին կտրամադրվի անհրաժեշտ ներկանյութեր:

 Հաղթած էսքիզների հեղինակներին կհանձնվեն վկայականներ եւ հուշանվերներ:

Հայտերը կարող եք ուղարկել cragrer.poak@gmail.com էլեկտրոնային հասցեով՝ մինչեւ օգոստոսի 08-ը` նամակի թեմայում նշելով «Սթրիթարթ» բառը: Հարցերի դեպքում զանգահարել 011 704547 հեռախոսահամարով:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register