ՍԹՐԻԹ-ԱՐՏ ՄՐՑՈւՅԹ՝ ՆԱԽԱՐԱՐՈւԹՅՈւՆԻՑ

1

Մամուլում հաճախ են հայտնվում հոդվածներ այն մասին, որ Հայաստանը չափից շատ է կենտրոնացած Երևանի վրա։ Քաղաքը զարգանում է, բայց արի ու տես, որ մոտակա շրջանները չեն զարգանում ու գտնվում են վատթար վիճակում։ Կարծես թե, կենտրոնացվածության այդ սահմաններն արդեն քանդվում են ու կամաց-կամաց, հուսանք՝ հետևողականորեն անցնում ենք հարակից մարզերին, քաղաքներին ու գյուղերին։

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը տարածել է մրցույթի հայտարարություն, ըստ որի առաջարկում է հետաքրքրվածներին սթրիթ-արտ ոճի էսքիզներ ուղարկել: Մրցույթն իրականացվելու է Իջևան քաղաքում։ Մրցույթի մանրամասները ներկայացնում ենք ստորև․

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) հայտարարում է «Սթրիթարտի» էսքիզների բաց մրցույթ:

Մրցույթն իրականացվում է ՀՀ 2018 թվականի երիտասարդական մայրաքաղաք Իջեւանում Երիտասարդության միջազգային օրվան՝ օգոստոսի 12-ին, նվիրված միջոցառումների շրջանակներում:

 Մրցույթին կարող են մասնակցել հետաքրքրված երիտասարդներ (16-30 տարեկան), որոնք սիրում են ստեղծագործել եւ ունեն հետաքրքիր գաղափարներ:

 Աշխատանքների համար առաջարկվող խորագրերն են՝

հավասար հնարավորություններ

խաղաղություն

հեղափոխություն

բնապահպանություն:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`

էսքիզը

գաղափարի համառոտ նկարագրությունը՝ հաշվի առնելով դրա իրագործման տեղանքը

հեղինակի(ների) համառոտ ինքնակենսագրությունը:

Էսքիզներն ուսումնասիրվելու են Իջեւանի քաղաքապետարանի և արվեստի դպրոցի մասնագետների կողմից: Լավագույն 4 էսքիզները օգոստոսի 12-ին կպատկերվեն Իջեւանի նախկին գորգագործական կոմբինատի պատերին: Պատերի նկարներին կարող եք ծանոթանալ հայտարարությանը կից:

 Անհրաժեշտության դեպքում հաղթած էսքիզների հեղինակների տեղափոխումը Երեւանից Իջեւան եւ հակառակ ուղղությամբ կիրականացվի նախարարության կողմից:

 Պատերին նկարելու համար հեղինակներին կտրամադրվեն անհրաժեշտ ներկանյութեր:

 Հաղթած էսքիզների հեղինակներին կհանձնվեն վկայականներ եւ հուշանվերներ:

արցերի դեպքում զանգահարել 011 704547 հեռախոսահամարով

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register