7 ՀԱՐՑ. ՍՏԵՓԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ

22

Խորագրի հյուրն է քաղաքագետ, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը:

– Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»:– Կորպորատիվ մտածողությունը: Մեզ մոտ չկան կորպորացիաներ ոչ միայն բիզնեսում, այլև` քաղաքականության մեջ: Պետության, ինչպես նաև տնտեսության զարգացման հիմքում ընկած է մարդկանց միմյանց հետ համատեղ աշխատելու արվեստը, փոխադարձ վստահությունը և որոշումների ընդունման կանոնները:

– Եթե Դուք լինեիք Երևանի քաղաքապետը, ո՞րը կլիներ ձեր առաջին հանձնարարականը:– Քաղաքաշինության մեջ հստակ կանոնների մշակումը, ինչպես նաև քաղաքի զարգացման փիլիսոփայության ձևակերպումը:

– Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը:

– Սեփականության իրավունքի պաշտպանվածություն, հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովում և օրենքի գերակայություն:

-Հայոց պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր կերպարները՝ Ձեր դիտարկմամբ:– Մեսրոպ Մաշտոց, Վասակ Սյունի, Մխիթար Սեբաստացի:

-Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք:– Կարսի անկումը:

– Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել:-Հայերի պետական մտածողության իսպառ բացակայությունը և անհատական պրիմիտիվ էգոիզմը:

– Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը:– Կեղծ սնափառությունից ազատագրվելը և սեփական եսի ստորադասելը ընդհանրական շահերին:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register