ՇՐԻ ԼԱՆԿԱՆ՝ 2019 ԱՄԵՆԱԱՅՑԵԼՎՈՂ ԵՐԿԻՐՆ Է

1

Քաղաքացիական պայքարից գրեթե 10 տարի անց Շրի Լանկան հավակնում է դառնալ 2019-ի ամենահաճախ այցելվող երկիրը:

Ըստ Lonely Planet-ի՝ Շրի Լանկան տուրիստների գրավելու համար բազմաթիվ պատճառներ ունի՝ կրոնական եւ մշակութային բազմազանություն, բազմաթիվ տաճարներ, հարուստ կենդանական աշխարհ, սերֆինգի հրաշալի տեսարան եւ փորձելու հնարավորություն: Այստեղ կարելի է նաեւ այցելել Միներիյա ազգային պարկ եւ տեսնել 300-ից ավելի փղերի՝ մեկ վայրում, հիանալ 1000-ամյա բուդդիստական հուշարձաններով, ճամփորդել գնացքով եւ հետեւել թեյի հսկայական պլանտացիաներին:

Անցած տարի Շրի Լանկան 2.1 մլն տուրիստի է հյուրընկալել: Տուրիզմի զարգացնման պատասխանատուները հույս ունեն այս թիվը կրկնապատկել 2020-ին: Երկաթգծում արված փոփոխությունները հնարավորություն են տվել «բացել» Շրի Լանկայի հյուսիսային դարպասները տուրիստները համար: Նախկինում այս հատվածը վտանգավոր էր համարվում այցելուների համար: Հիմա, ակայն, կարելի է ազատ այցելել եւ շրջել այնտեղ: Այստեղ գնացքով ճամփորդելությունները լավագույն միջոցներից են երկիրը ճանաչելու համար: Կառուցվել են նաեւ մայրուղիներ՝ երկրի մի ծայրից մյուսն արագ տեղափոխվելու համար;

Բարելավվել է նաեւ սպասարկան ոլորտը: Տներում գիշերակացի փոխարեն այժմ արդեն հասանելի են հարմարավետ ու մատչելի հյուրատներ, հյուրանոցներ:

Երկրում զարգացել է սերֆինգը: Շատ ափեր հասանելի են դարձել մարդկանց համար, ինչը նպաստել է զբոսաշրջության այս ճյուղի զարգացմանը:

Տուրիզմի կտրուկ զարգացումը, սակայն, որոշ մասնագետների մտահոգությունների տեղիք է տվել: Մասնավերապես նրանք նշում են, որ տուրիստների ակտիվ հոսքը նպաստել է ազգային պարկերում, բնական գոտիներում աղբի եւ աղտոտվածության ավելացմանը, անհամաչափ զարգացումը հանգեցրել է նրան, որ ոչ համակարգված աշխատանքի արդյունքում բազմաթիվ հյուրանոցներ դատարկ են մնում անգամ տուրիստների ամենաակտիվ սեզոնին: Նրանց խոսքով՝ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի երկրում համաչափ եւ համակարգված զարգացում ապահովելու համար, ուղղորդի եւ կրթի մարդկանց:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register