ՍՓՈՓԱՆՔԻ ԳԱՎԱԹՆԵՐ

22

Մայիսի 27-ին եվրոպական 5 գլխավոր առաջնություններից 4-ում՝ տեղի ունեցան գավաթի եզրափակչի խաղերը: Ստացվել էր այնպես, որ միայն Անգլիայում էր գավաթի համար պայքարում նաև երկրի նորընծա չեմպիոնը: Մյուս դեպքերում գրանդ ակումբների համար, որոնք չէին կարողացել չեմպիոն դառնալ, գավաթի նվաճումը «սփոփիչ բալասանի» և «մունդիրի պատվի» նշանակություն ուներ : Իսպանիայում «Բարսելոնան», Ֆրանսիայում` «ՊՍԺ»-ն, Գերմանիայում` Դորտմունդի «Բորուսիան», իսկ Անգլիայում` «Արսենալը» մրցաշրջանն ավարտեցին «բարձր նոտայով»` նվաճելով երկրի գավաթը: Ի դեպ, «Բարսելոնայի» և «Բորուսիայի» դեպքում արդեն հայտնի է, որ մոտ ապագում մարզչական փոփոխություն է տեղի ունենալու: Արսեն Վենգերի հարցում դեռևս հստակություն չկա, իսկ Ունայ Էմերին դեռ հնարավորություն կունենա աշխատելու փարիզյան գրանդում:«Բարսելոնան» 29-րդ անգամ նվաճեց «Արքայական գավաթը», ինչը ռեկորդ է Իսպանիայի ֆուտբոլի պատմության ընթացքում:

Վերջին 8 տարում կատալոնական ակումբը 5-րդ անգամ տիրացավ գավաթին: «ՊՍԺ»-ն ռեկորդային` 11 անգամ է նվաճել երկրի գավաթը, ընդ որում` վերջին 7 տարում` 4 անգամ: «Բորուսիան» 4-րդ անգամ էր նվաճում գավաթը: «Արսենալը» ևս թարմացրեց ռեկորդը: Այժմ լոնդոնյան ակումբի թանգարանում կա 13 նվաճած գավաթ: Ընդ որում վերջին երեք տարիներին Վենգերի գլխավորած թիմը գերազանց է հանդես գալիս այս մրցաշարում:

Իսպանիա, Մադրիդ, « Վիսենտե Կալդերոն» մարզադաշտ՝ «Բարսելոնա» – «Դեպորտիվո Ալավես»` 3:1: Գոլերը` Լիոնել Մեսսի` 30, Նեյմար` 45, Պակո Ալկասեր` 45, Թեո Հերնանդես` 33:
Ֆրանիսա, Փարիզ, «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտ՝ «Անժե» – «ՊՍԺ»` 0:1: Գոլը` Իսա Սիսոսկո` 90 (ինքնագոլ):
Գերմանիա,Բեռլին, «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտ՝ «Այնտրախտ» Ֆրանկֆուրտ – «Բորուսիա» Դորտմունդ` 1:2: Գոլերը` Անտե Ռեբիչ` 29, Ուսման Դեմբելե` 8, Պյեր Էմերիկ Օբամեյանգ` 67 (11. մետ.):
Անգլիա, Լոնդոն, «Ուեմբլի» մարզադաշտ՝ «Արսենալ» -«Չելսի»` 2:1: Գոլերը` Ալեքսիս Սանչես` 4, Աարոն Ռեմզի` 79, Դիեգո Կոստա` 76: Հեռացում` Վիկտոր Մոզես` 68(«Չելսի»):
Հավելենք նաև, որ Իտալիայի գավաթի եզրափակչում մայիսի 17-ին «Յուվենտուսը» 2:1 հաշվով հաղթել էր «Լացիոյին»:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register