ՍՊԱՍՎՈւՄ Է ՈւժԵՂ ԱՆՁՐԵՎ ԵՎ ԱՄՊՐՈՊ

555

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 27-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Մարտի 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-30-ը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ուժեղ: Մարտի 31-ին՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register