ՍՈՎՈՐԵՔ ՍՈՎՈՐԵԼ ՍԽԱԼՆԵՐԻՑ

6

Հայերի գործարար բացառիկ կարողություններն ու ջիղը բազմիցս իրենց հաստատումն են գտել գրեթե բոլոր երկրներում, տնտեսական գործունեության ամենատարբեր ոլորտներում: 2006 թվականից գլխավորելով Hyatt Hotels Corporation-ը, Մարկ Հոպլամազյանը  իր գործով ապացուցել է, որ հմուտ ղեկավարման և նորարարական մոտեցումների շնորհիվ կարելի է ոչ միայն դիմանալ ճգնաժամային տարիների արհավիրքներին, այլև հաղթահարելով այդ շրջանը, լրիվ հայավարի՝ «շառից – փորձանքից օգուտով դուրս գալ»:

Համեմատության համար նշենք, որ աշխարհի առաջատար հյուրանոցային ցանցեր Marriott-ն ու Hilton-ը շատ տուժեցին ճգնաժամային նույն ժամանակահատվածում: Մինչդեռ Hyatt Hotels-ը ազատվեց նախորդ ղեկավարների կարծրացած մոտեցումներից և առաջ մղվեց: Միայն Հոպլամազյանի օրոք կորպորացիան 200-ից ավելի նոր հյուրանոց բացեց ողջ աշխարհում: Ներկայում Hyatt Hotels Corporation ցանցը 672 հյուրանոց ունի աշխարհի 5 մայրցամամքների 52 երկրներում:

Մարկ Հապլամազյանը ծնվել է 1963-ին, ԱՄՆ-ում: Ձեռնակատիրական ջիղը ժառանգություն է ստացել պապից, որը Մեծ եղեռնից անմիջապես առաջ Թուրքիայից գաղթել էր ԱՄՆ և Ուոթերթաուն քաղաքում հիմնել իր փոքրիկ շուկան: Մարկը ավարտել է Հարվարդի բիզնես դպրոցը, ապա վերապատրաստվել է Չիկագոյի համալսարանում: Աշխատանային կարիերան սկսել է Նյու Յորքի առևտրային բանկերից մեկում, որտեղ էլ, մի քանի տարի անց, նրան նկատում են միլիարդատեր Ջեյ Պրիտցկերի մենեջերները և առաջարկում աշխատել իրենց հետ:

Այսպիսով, Մարկ Հոպլամազյանը ընդամնեը 25 տարեկան էր, երբ աշխատանքի անցավ ԱՄՆ ամենահարուստ ընտանիքների տասնյակում գտնվող Պրիտցկերների մոտ: Սկզբում նա վարում էր Պրիտցկերների ընտանիքի ֆինանսական գործերը, այնուհետև, 2006 թվականին, նրան հրավիրեցին ղեկավարելու Hyatt Hotels Corporation հյուրանոցային ցանցը, ինչն էլ նրան, որպես արտակարգ մենեջեր, հայտնի դարձրեց  բիզնես աշխարհում:

  • Երբ ես նոր էի եկել Hyatt, առաջին 1,5 տարին աշխատելուն զուգահեռ անդադար սովորում էի: Անընդհատ բոլորին հարցեր էի տալիս՝ սա ի՞նչ է, սա ինչպե՞ս է, սա ինչի՞ համար է: Ինձ չէր կաշկանդում այն, որ ստորադասներս ինձանից շատ գիտեին»,- պատմում է Մարկը: Եվ քանի որ բիզնեսի աշխարհն ունի նաև իր դաժան կանոնները, որտեղ ոչ միայն չեն բացառվում այլև օրինաչափ են ձախողումները, Մարկը խորհուրդ է տալիս՝ «Բաց եղեք ձախողման հնարավորության համար: Սովորեք սովորել ձեր իսկ ձախողումներից»:

Ի դեպ, Hyatt Hotels Corporation-ի կազմում կան «հայկական ծագումով» մի քանի հյուրանոցներ. Մոսկվայի Ararat Park Hyatt-ը, Hyatt Place Yerevan-ը, իսկ 2015-ից՝ նաև Ջերմուկի Hyatt Place հյուրանոցը:

 

Վլադիմիր Հովհաննիսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register