«Սոսե» միջազգային կինոփառատոնի ֆիլմերի նախնական ընտրությունն ավարտվել է

SoseFest

«Սոսե 2017» միջազգային կինոփառատոնին մասնակցելու ավելի քան 300 ֆիլմի հայտ է ներկայացրել 59 երկրի ներկայացուցիչ։  Ամենաշատ քանակությամբ ֆիլմերը ներկայացված են Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Եվրոպայից: Հայաստանից նախնական փուլն անցել է  7 ֆիլմ:

Հաշվի առնելով կինոփառատոնի չափորոշիչներն ու կանոնակարգը՝ նախնական ընտրական  փուլն անցել է 39 երկրից 132 ֆիլմ, որոնք կմրցեն «Բովանդակությունը՝ կին», «Ուսանողական» և Հիմնական  մրցութային ծրագրերում։

Հիմնական մրցութային ծրագրում մասնակցում են բոլոր ֆիլմերը՝ առանց թեմատիկ սահմանափակման (խաղարկային լիամետրաժ,  կարճամետրաժ, վավերագրական):

«Բովանդակությունը՝ կին» մրցութային ծրագրին մասնակցող ֆիլմերի հեղինակները խոսում են կնոջ արժանիքների, խնդիրների, իրավունքների, նվաճումների, ընտանիքում և հասարակության մեջ նրա դերակատարման մասին:

Իսկ «Ուսանողական» մրցութային ծրագրին մասնակցում են աշխարհի տարբեր ծայրերում սովորող ուսանողներն իրենց աշխատանքներով առանց ժանրային կամ թեմատիկ սահմանափակման:

«Սոսե 2017» միջազգային կինոփառատոնի նախնական ընտրական փուլն անցած ֆիլմերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register