«ՍՄԱՐԹ» ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԱՊԱԳԱՆ

Smart-2

Հայաստանը միայն Երևանը չէ․ այս միտքը գիտակցել են արդեն շատերը, հենց դրա համար մայրաքաղաքից դուրս արդեն հինգ-վեց տարի է, ինչ իրագործվում են մեծամասշտաբ ծրագրեր, կառուցվում են ուսումնական կենտրոններ, երևանյան հայտնի բիզնես կազմակերպությունները բացում են մասնաճյուղեր մարզկենտրոններով՝ այսպիսով խթանելով մարզերում և՛ աշխատատաղեր ստեղծելուն և մարզերի ընդհանուր զարգացմանը։

Հերթական լավ գաղափարը սպասեցնել չտվեց․օրեր առաջ՝ հոկտեմբերի 21-ին, մեդիաներկայացուցիչները հրավիրվել էին Լոռու մարզի՝ Հայաստանի մանուկների հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոն՝ տեղում աշխատանքներին ծանոթանալու և տեսնելու, թե որտեղ են մեծահասակաները և փոքրերը սովորելու ու վերապատրաստվելու։ Մեդիա ներկայացուցիչներին դիմավորեցին համայնքների շահառու երեխաները, ծրագրում ներառված էր ճանաչողական այց՝ ՔՈԱՖՍՄԱՐԹ ավանով, որի ընթացքում ներկայացվեցին հետաքրքիր պրեզենտացիաներ, հյուրերը շփվեցին երեխաների հետ, լուսանկարվեցին շքեղ բնության ու կենտրոնի ֆոնին, այցելեցին ՔՈԱՖՍՄԱՐԹ սենյակ։ Շփումն անմիջական էր ու ուսուցողական։

Շուտով Լոռին կունենա նմանը չունեցող կրթավայր, որը ցանկանում է կրթության միջոցով առաջընթաց ապահովել գյուղի երտիասարդների համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը:

Ինչպես տեղեկացնում են ծրագիրն իրականացնողները, Լոռու մարզի անմիջական կարիքներն ու ռեսուրսները ծրագրի գործարկման հիմքում են: Տեխնոլոգիական վերապատրաստումն ու գործիքները ակնթարթային կամուրջ են դառնում աշխարհի և Հայաստանի մեկուսացված գյուղերի միջև: Եվ սա միայն «տարածաշրջանային» ծրագիր չէ, նմանատիպ համալիրների ստեղծումը չնայած կոնկրետացած է այս կամ այն մարզում, բայց ընդհանուր դրական ազդեցություն է թողնում ամբողջ Հայաստանի վրա։

ՍՄԱՐԹ-ը ներդրվելու է ամբողջ երկրում, համայնքների միջև հաղորդակցությունն ու կապը զարգացում են ապահովում գիտելիքի փոխանակման և համագործակցության միջոցով: ՍՄԱՐԹ-ի ներդրումը խթանում է տնտեսության զարգացումն ու բարելավում բնակչության կենսապայմանները: Ծրագիրը նախաձեռնողները նշում են, որ ՍՄԱՐԹԸ ձգտում է հավասար և համարժեք հնարավորություններ ապահովել գյուղական համայնքների երիտասարդների և մեծահասակների համար՝ այլընտրանք
առաջադրելով ակադեմիական կրթությանն ու դպրոցական ծրագրերին։

SMART-Construction-July-2016-2

Այս կենտրոնի և ՍՄԱՐԹ սենյակների բազմազան ուսումնական ծրագրերը կենտրոնանում են հետևյալ ոլորտներում․ ծրագրավորում, ինժեներիա, ռոբոտիկա, տեսողական արվեստ, երաժշտություն, ստեղծագործական արտահայտություն։ Կենտրոնում հատուկ ուշադրություն են դարձնելու լեզուներին՝ հայերենին, անգլերենին, հաղորդակցության զարգացմանը և շնորհանդեսներ կազմակերպելու հմտություններին։ Անտառային հրդեհների վերջին դեպքերն էլ ապացուցեցին, որ մենք պետք է լրջորեն
հետևենք մեր շրջակա միջավայրին, և հնարավորինս գրագետ վերաբերվենք դրան՝ սպառելու ու շահագործելու տեղակ։ Հենց դրա համար այստեղ նաև ուսումնասիրելու են աղբի վերամշակման նրբությունները, վերականգնվող էներգետիկա, օրգանական գյուղատնտեսություն, ռեսուրսների զարգացում։

Առողջ սնունդն ու կենսակերպը առողջ մտքերի գրավականն են։ Առողջ սնունդի մասին տեղեկությունը, հիվանդությունների կանխարգելումը, առողջապահական կրթությունը, ֆիթնեսը ևս ներառված են այս ցանկում։Դե իսկ Հայաստանը՝ որպես ապագա բիզնես կենտրոն տեսնելու տեսլականը Կառավարությունն ինքն է անընդհատ հիշեցնում՝ նպաստելով հանրությանը նույնպես երազել այդ մասին։ ՔՈԱՖՍՄԱՐԹ կենտրոնում ուսուցանելու են նաև կառավարում և կազմակերպչական գործ, ֆինանսներ, սոցիալական պատասխանատվություն և կարիերայի զարգացում։ Ինչպես նկատելի է, ծրագրերը շատ են, և շուտով կսկսեն իրականացվել։ Մեզ էլ մնում է կանաչ ճանապարհ մաղթել կրթական ծրագրին ու հուսալ, որ կենտրոնների բացումը շարունակական է լինելու։

Սյունե Սևադա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register