ՍԻՐԻԱՀԱՅԻ ՀՈւԶԻՉ ԽՈՍՔԸ

d

Հայաստանում Ամերիկյան համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոն հիշարժան դարձավ սիրիահայ Սեդրակ Հովսեփյանի ճառի շնորհիվ, որը հուզեց բոլորին:

«Ես սփյուռքահայ Սեդրակ Հովսեփյանն եմ՝ Դամասկոսից: Այսօր ես խոսում եմ բոլոր 287 շրջանավարտների անունից: Նախևառաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ընտանիքներին և դասախոսներին, որովհետև առանց ձեզ մենք այսօր այստեղ չէինք լինի: Այսօր ինձ համար շատ սպասված օր է, որովհետև առաջին անգամն է, որ տոնելու եմ իմ ավարտական երեկոն:

Իմ ուսանողական կյանքից երկու պատմություն եմ ուզում ձեզ պատմել: 2000 թվականին, երբ ավարտեցի նախակրթարանը, մահացավ Սիրիայի նախկին նախագահը և ավարտական վկայականների բաշխման հանդիսությունը չեղյալ հայտարարվեց: 2003 թվականին Իրաքի պատերազմի պատճառով չեղյալ համարվեց միջնակարգի հանդիսությունը: 2006-ին ավագ դպրոցն ավարտեցի, և այս անգամ կրկին ոչ մի հանդիսություն տեղի չունեցավ Լիբանանի պատերազմի պատճառով: 2013 թվականին Դամասկոսի համալսարանը ավարտեցի: Այս անգամ, դժբախտաբար, պատերազմը Սիրայում սկսվել էր, և դարձյալ՝ ոչ մի հանդիսություն:

Այսօր ինձ համար հատուկ օր է, որովհետև առաջին անգամն է, որ պիտի տոնեմ ավարտական վկայական ստանալս մեծ հանդիսությամբ, ձեր ներկայությամբ, ծնողներիս ներկայությամբ և իմ հայրենիքում:

Երկրորդ պատմությունը Հայաստանի Ամերիկյան համալսարանի և իմ մասին է: Հայաստանի Ամերիկյան համալսարանը իմ կյանքը փրկեց երկու անգամ: Առաջինը 2014 թվականի ամռանն էր: Երբ ստացա Հայաստանի Ամերիկյան համալսարան ընդունվելու լուրը, իմ սենյակից մորս սենյակ վազեցի՝ ուրախ լուրը հայտնելու: Հենց այդ ժամանակ իմ սենյակի վրա ռումբ ընկավ: Երկրորդ անգամ համալսարանն ինձ կյանք  է տալիս այսօր,  երբ ես պետք է ստանամ մագիստորսի աստիճան, որը ինձ համար նոր դռներ պիտի բացի և պիտի թույլ տա նոր կյանք սկսել Հայաստանում»:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register