ԳԵՆԴԵՐ ԿԱՄ ՍԻՐԵԼԻՍ, ՆԻՀԱՐԻ՛Ր ԵՎ ԵՍ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՄ

2

Օրերս «Վորլդ Վիժն Հայաստան»-ի «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի շրջանակներում  անցկացվեց «Գենդերային հարցերը լրագրության մեջ» վերտառությամբ դասընթաց: Երկօրյա սեմինարին հիմնականում մասնակցում էին լրագրողներ Շիրակի, Գեղարքունիքի, Լոռվա մարզերից և Երևանից: Հագեցած գրաֆիկով անցնող դասընթացը համակարգում էին «Մեդիա նախաձառնությունների կենտրոնի» (mediainitiatives.am) պրոդյուսեր Արմեն Սարգսյանն ու նույն կենտրոնի «Մեդիագրագիտություն» ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյանը: «Ճամփորդի» թղթակիցը առանձնացրել է դասընթացում բերված ուշագրավ փաստերն ու մտքերը:

 Նախ ուզում եմ պատմել ինձ հետ պատահածի մասին: Դասընթացն Աղվերանում էր և այնտեղ հասա մասնակից աղջիկներից մեկի հետ: Երբ տաքսուց դուրս էինք գալիս, ես երկմտանքի մեջ էի: Որպես ավանդական հասարակությունում մեծացած տղամարդ միանգամից մտածեցի օգնել աղջկան իրերը տեղափոխելու հարցում: Սակայն երբ պատրաստվում ես մասնակցել«Գենդերային հարցերը լրագրության մեջ»  թեմայով սեմինարի, երբեք չգիտես, թե ինչ մտքեր կարող է ունենալ անծանոթուհին:  Մի խոսքով, ես այդպես էլ որևէ բան չառաջարկեցի և զգացի աղջկա դժգոհ հայացքը:

Սեմինարի հենց ամենասկզբում՝ միմյանց հետ  ծանոթանալու ժամանակ  էլ Սևան Պետրոսյանն առաջարկեց  խոսել այն կարողությունների մասին,որոնք սովորաբար վերագրվում են հակառակ սեռին:  Իգական սեռի ներկայացուցիչները խոստովանեցին, որ կարողանում են խարույկ վառել, վրան խփել,  որս անել, մեքենա վարել, ղեկավարել և այլն: Տղամարդկանց մի մասը  կարողանում էր համեղ ճաշեր պատրաստել, տան գործեր անել և երեխայի տակդիր փոխել:

Ներկայացվեցին գենդերային անհավասարության մի շարք հանրածանոթ դրվագներ, գովազգային և դասագրքային օրինակներ: Մասնավորապես ֆիթնես ակումբներից մեկի «Սիրելիս, նիհարի՛ր և ես կվեդրադառնամ» գովազդը: Հասարակական ճնշման տակ գովազադտուն հրաժարվել է այս գովազդից: Դասագրքային բանաստեղծություններում տղաները նկարագրվում են երես առած, իսկ աղջիկները` չափած-ձևած: Կամ մեկ այլ ուսուցողական տեքստում գրված է, որ տղան պետք է լինի քաջ, առնական, համարձակ, իսկ աղջիկը` կանացի, բարի և գեղեցիկ:

«Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի իրականացման ընթացքում Սևան Պետրոսյանը մասնակիցներից մեկից լսել է ուշագրավ արտահայտություն: Կարևորելով տղա ունենալը, մասնակիցներից մեկը նշել է. «Տղա պետք է ունենալ, փեսայի բռնած դագաղն ի՞նչ պիտի լինի»…

Ծրագրի շրջանակներում հարցված տղամարդկանց 88 և կանանց 77 տոկոսը տոկոսը նշել է, որ կարևոր է որդի ունենալը: Հնչել է նաև այսպիսի հարց` արդյո՞ք իսկական տղամարդը որդի ունի, որին տղամարդկանց  55 և կանանց` 49.5 տոկոսը պատասխանել է «այո»: Մեկ այլ` «Կինը պե՞տք է հանդուրժի բռնությունը՝ հանուն ընտանիքի պահպանման» հարցին դրական է պատասխանել տղամարդկանց 51.5, կանանց` 38.5 տոկոսը:

2

Կանայք գովազդում  ներկայացվում հիմնականում երեք դերում: Առաջինը` կենցաղային հարցերով մտահոգ տնային տնտեսուհին է, երկրորդը` ցանկալի և գայթակղիչ, երրորդը` սեփական արտաքինով զբաղվող և «առողջ ապրելակերպ» քարոզող կինը: Տղամարդիկ գովազդում ներկայանում են որպես իսկական տղամարդ, առնական, ուժեղ, հաջողակ գործարար, ընտանիքին նվիրված ամուսին, սոցիալական միջավայրում՝ լավ ընկեր:

Գովազդում հաճախ կնոջը ներկայացնում են որպես հրապուրանքի, սեքսի առարկա, գեղեցության օբյեկտ, սպառող, տնային տնտեսուհի, զոհ: Գովազդից դուրս կանանց հիմնախնդիրները հեռուստաեթերում կազմում են ընդամենը 10 տոկոս: Կին լրագրողները կազմում են 70 տոկոս: Այսինքն կին լրագրողները գլխավորապես անդրադառնում են տղամարդ հերոսների:  Սերիալներին դեպքում պատկերն առավել քան տխուր է: Կին հերոսները հիմնականում՝ 1. չեն աշխատում, 2. խոհանոցում են, 3. սիրուհի են, 4. ենթարկվում են բռնության, 5. հարուստ են և խնամված, 6. դավեր են նյութում:

Ինչ վերաբերվում է տարբեր հրապարակումներում կին փորձագետների կարծքիներին, ապա կին փորձագետների 21 տոկոսը մանկավարժ է, 19 տոկոսը` բժիշկ, 18 տոկոսը` հոգեբան, 14 տոկոսը` քաղաքագետ, 13 տոկոսը` իրավաբան, 10 տոկոսը` լրագրող:

Գարեգին Ալեքսանյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register