ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆՈՎ ՌԵՓ՝ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԱՅԳՈւՄ

7

Յուրաքանչյուր տարի հունիսի 21-ին Երևանում անցկացվում է երաժշտության տոնը` «Fête de la Musique»-ը: Քաղաքի տարբեր անկյուններում պրոֆեսիոնալ և ինքնուս երաժիշտները հրաշալի տրամադրություն են հաղորդում հանրային տարածքներին:

Այս տարի երաժշտական փառատոնն անց է կացվում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի միջոցառումների շրջանակում։

Տոնական օրվա գլխավոր համերգն այս տարի տեղի է ունենալու Սիրահարների այգում, որտեղ հունիսի 21-ին՝ ժամը 18.30-ից սկսած նախատեսվում է «Cօllectif Medz Bazar» խմբի համերգը: Խումբը ստեղծվել է 2012 թվականին, Փարիզում: Խմբում ներկայացված են հայկական, թուրքական, ֆրանսիական և ամերիկյան մշակույթները ներկայացնող երաժիշտներ: Մուտքն ազատ է:

«Cօllectif Medz Bazar» խմբի ուրախ և գունեղ ստեղծագործություններից որոշներին կարող եք ծանոթանալ  ստորև.

Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register