ՍԻՆԳԱՊՈւՐՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՀԱՄԵՄԱՏԻ ՈւՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԻՐԱՐ ՀԵՏ

Սինգապուրն այլեւս չի համեմատի ուսանողներին իրար հետ՝ ցույց տալու համար, որ կրթությունը մրցակցություն չէ:
Մատյաններն ու գնահատականներն այլեւս ցույց չեն տա, թե երեխան որերորդն է դասարանում, որպեսզի երեխաները կենտրոնանան իրենց անձնական աճի վրա, որպեսզի անառողջ մրցակցությունը դուրս գա երեխաների կյանքից…
6-8 տարեկան երեխաներն առհասարակ որեւէ քննություն չեն հանձնի: Բայց կլինեն միջոցներ, որոնք կգնահատեն՝ ինչքան լավ է երեխան հասկացել դասը, որպեսզի ուսուցիչը ֆիդբեք տա: Միջանկյալ քննությունները կհանվեն բարձր դասարանների ուսումնական ծրագրից, որոպեսզի աշակերտներն ավելի շատ ժամանակ ունենան ինքնակրթվելու համար:
Սինգապուրի կրթության նախարարությունը նպատակ ունի նվազեցնել գնահատականների վրա կենտրոնացումը եւ պատրաստել երեխաներ, որոնք կկարողանան հաղթահարել մեծ ու դժվարին կյանքի փորձությունները:
2022թ-ին արդեն մենք բոորովին այլ հմտությունների կարիք կունենանք: Ստեղծագործական միտքն ու առաջնորդությունը շատ ավեի կարեւոր կլինեն, քան պարզ գիտելիքները; Ուստի աշխատողները լրացուցիչ 101 օր վերապատրաստվելու կարիք կունենան, որպեսզի համապատասխանեն աշխատաշուկայի պահանջներին:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
Աղբյուր՝ World Economic Forum